Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստըԱրդյունաբերական ճգնաժամի պատճառով ֆրանսիացի ձկնորսները հավաքվել են ՇերբուրումՄենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ ԶատուլինԹրամփը հերքել է, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարելԱբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնինՎաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը. ԹրամփԷս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի. Արթուր ԴանիելյանՀայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետքՀայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին. FAFԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՁերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալըՎրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմաԹուրքիան և Իսպանիան համագործակցելու են ռազմարդյունաբերության մեջԱՄՆ-ը հանել է Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների շրջափակումը․ CENTCOMՀայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններԻսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասինԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետՄեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռՓաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցինՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճաններըՈստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում արձանագրվել է հանցագործությունների նվազումՕսիպյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո դադարեցրել է հացադուլն ու դիմել դատարան«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել ենԱրմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասինՇինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԱյսօր Հորմուզի նեղուցով առնվազն յոթ նավ է անցել. MarineTrafficԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում էՀամայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտելԻշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը. Էլինար ՎարդանյանՀաքան Ֆիդանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու մասինUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըՄnլագարը լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. քաղաքագետԵրևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջnցների ապօրինի իրացման դեպքեր են բացահայտվելԻսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում սպանել են Համասի դիպուկահարների ջոկատի հրամանատարինՀայաստանը երեք տարի չի վճարել իր անդամավճարը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն (տեսանյութ)Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըՄիակ ղեկավարը, ով խախտել է այս քաղաքական սկզբունքը, Փաշինյանն է. Շարմազանովը՝ տարածքային պահանջ ներկայացնելու մասինԻսրայելը Լիբանանում կորուստներ ունի«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Ռուսաստանի հրապարակ
Փաշինյանը հայտարարում է պետության ավարտի մասին. Բադալյան
Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել ապրիլյան 4-օրյա պատերազմի զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան
Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը
Մամուլ

Ստամոքսապետություն․ Փաշինյանին հաջողվել է հասարակության մի մասին իջեցնել իր դավանանքի՝ փողի պաշտամունքի մակարդակի․«168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի հանրային-քաղաքական դիսկուրսը բևեռացվել է։ Հանրության մի մասն անվերապահորեն գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ հիմնավորելով, որ երկիրը պարտության հասցրած ղեկավարը չի կարող շարունակել պաշտոնավարել, և որ նա ոչ միայն նվաստացուցիչ պարտության է տարել երկիրը՝ հսկայական տարածքային կորուստներով և 5000-ից ավելի զոհերով, հազարավոր վիրավորներով, այլև ձախողել է երկրի կառավարումը՝ տնտեսական լրջագույն խնդիրների առջև կանգնեցնելով։ Հանրության մյուս մասը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի իշխանավարել, քանի որ, եթե նա հեռանա, «կվերադառնան նախկինները»։

Նախկինների հնարավոր կամ անհնար վերադարձը հանրային գիտակցության մեջ այնքան է դեմոնիզացվել, որ հասարակության մի զգալի մաս դա համարում է ավելի վտանգավոր, քան անգամ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի ու Էրդողանի իրականացրածը՝ Հայաստանի նկատմամբ։ Մարդկանց այդ խումբը պատրաստ է արդարացնել ամեն ինչ, համակերպվել ամեն ինչի, այդ թվում՝ հայրենիքի կորստի հետ, միայն թե «նախկինները չվերադառնան»։

Նախկինների դեմոնիզացիայի հիմքում ընկած է «թալանը», որի մասին թեզը հանրային գիտակցության մեջ ներարկվել է տարիներ, տասնամյակներ շարունակ, բայց առավել ինտենսիվորեն շրջանառվել է հատկապես 2018-ին նախորդող ու հաջորդող շրջաններում՝ դառնալով Նիկոլ Փաշինյանի հաջողության գրավականը։ Նա՝ դեռևս ընդդիմադիր թերթի խմբագրի, ապա՝ պատգամավորի կարգավիճակում հետևողականորեն գեներացրել է «թալանի» թեզն այնքան ու այնպես, որ մարդկանց համար դա դարձել է յուրատեսակ կարմա։ Բավական է հնչեցնել «թալան», «կոռուպցիա», «դղյակ» և այլ կոդային արտահայտություններ, և մարդկանց մի զգալի մասի մոտ բանականությունն ուղղակի դադարում է գործել։ Այն դեպքում, երբ իշխանության գտնվելու 2.5 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի կարողացել դատարանի վճռով ապացուցել անգամ մեկ «թալանի» դեպք։

Բայց ընդունենք, թե «նախկինների թալանի» թեզն իրականություն է, ճիշտ այնպիսի իրականություն, ինչպիսին փաստը, որ Փաշինյանը ստորագրել է Արցախի կապիտուլյացիան արձանագրող ու Հայաստանի անվտանգությանը սպառնացող փաստաթուղթը։ Այսինքն՝ կա երկու իրականություն՝ նախկինների թալանի, իմա՝ գանձագողության, և Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիայի՝ իմա՝ հայրենագողության կամ հայրենահանձնման իրականությունները։ Եվ ահա այս երկու իրականություններում հասարակության զգալի մասն արդարացնում է հայրենավաճառությունը՝ ավելի մեծ մեղք համարելով գանձագողությունը։ Սա մեր հասարակության աշխարհայացքն ու արժեհամակարգը բնորոշող լուրջ, չափազանց լուրջ ցուցանիշ է, որը վկայում է, որ հասարակության այդ հատվածի համար փողն ավելի մեծ արժեք է, քան հայրենիքն ու դրա պաշտպանության համար զոհված հազարավոր մարդկանց կյանքը։

Արժեհամակարգի այս դեգրադացիան կատարվել է հետևողական ու մեթոդական աշխատանքի արդյունքում։ Երբ երկրի բարձրագույն իշխանության կողմից պետության տնտեսական քաղաքականությունն իջեցվում է ՀԴՄ կտրոնի մակարդակի, երբ իշխանության կողմից բանակի մարտունակությունը հասցվում է վարտիքի ու սննդի նշաձողի, երբ նույն իշխանության կողմից ձևավորվում է պարգևավճարի պաշտամունք, հասարակությունն աստիճանաբար սկսում է փողը, նյութական արժեքը վեր դասել ամեն ինչից, այդ թվում՝ հայրենիքից։

Այնպես որ, իրականում մեր խնդիրները շատ ավելի խորքային են, քան գործող իշխանության հեռացումը, նախկինների վերադարձը կամ նորերի գալուստը։ Նման արժեհամակարգ ունեցող հասարակությունը հանուն փողի կամ ավելի շատ փողի կարող է արդարացնել ցանկացած քայլ՝ անգամ ամենաանհավանական թվացողը։ Հասարակության այս որակին շատ լավ ծանոթ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որովհետև ինքն է նպաստել այդ արժեհամակարգի գոյացմանը։

Ծանոթ է՝ դրա համար ակնարկներ է անում Ադրբեջանի շուկայի կամ Թուրքիայի հետ հնարավոր ճանապարհների կառուցման մասին՝ հասարակությանն ուղերձ հղելով, որ կապիտուլյացիան իրականում կարող է տնտեսական օգուտներ բերել։ Հասարակությունն իր այսօրվա վարքագծով ու վերը նշված երկու իրականությունների միջև կատարված լուռ ընտրությամբ ցույց է տալիս, որ լայն իմաստով պատրաստ է հանդուրժելու ցանկացած քայլ, եթե այն կնպաստի իր կողմից դավանվող հիմնական արժեքի՝ փողի ավելացմանը։ Հասարակության այս գիտակցությունն է իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանության գրավականը, նրան հաջողվել է հասարակության այդ հատվածին իջեցնել իր դավանանքի՝ պայմանականորեն՝ «ՀԴՄ կտրոնի», կամ որ նույնն է՝ փողի պաշտամունքի մակարդակի։ Նա հաջողել է Հայաստանը վերածել ստամոքսապետության, որտեղ կուշտ են քչերը, բայց ուտելու և ավելի շատ ուտելու երազանք ունեն բոլորը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: