NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Փաշինյանը մանիպուլյացիաների է դիմում՝ թոզ փչելով հանրության աչքերին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, որ Նիկոլ Փաշինյանը չունի նախկին վարկանիշը հանրության շրջանում, արդեն փաստ է։ Սա՝ շատ մեղմ ասած: Դրա համար նույնիսկ սոցհարցումներ կատարելու կարիք չկա, պարզապես պետք է «մարդամեջ» դուրս գալ, ինչը չեն կարող անել Փաշինյանն ու իր թիմը: Պատերազմի ծանր արդյունքների և ոչ արդյունավետ կառավարման արդյունքում այսօր հանրությունը հայտնվել է հուսահատության փոսում։

Նույնիսկ շատերն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու հետ մեկտեղ, երկրից հեռանալու տրամադրություններ են արտահայտում։ Սակայն Փաշինյանը համառորեն ձգտում է կառչած մնալ իր աթոռից՝ թեկուզ գիտակցելով, թե իր իշխանությունը հայոց պատմության մեջ ինչ անփառունակ հետք է թողել։

Եվ իր պաշտոնավարումը հնարավորինս երկարաձգելու նպատակով անընդհատ մանիպուլյացիաների է դիմում՝ թոզ փչելով հանրության աչքերին։ Նիկոլն անընդհատ հոլովում է ժողովրդի անունը, թե իրական իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իրեն վստահության քվե է տվել, հետևաբար ժողովուրդն էլ պետք է որոշի, թե ինչպես պետք է լինի իշխանությունների և ընդհանրապես Հայաստանի ապագան։

Այո, միշտ էլ ժողովուրդն է որոշում կայացնում: Բայց պետք է հասկանալ, որ այսօր ամենևին ստանդարտ վիճակ չէ, իսկ Փաշինյանի՝ ամենօրյա իշխանության մնալը բոլորիս տանում է դեպի անդառնալի կոլապս: Մյուս կողմից՝ պարզապես պարզունակության գագաթնակետն է ժողովրդի կարծիքն ու վերաբերմունքը որոշել փողոցում տվյալ պահին գտնվողների քանակով:

Երևի Փաշինյանը հիշում է, թե քանի հոգով սկսեց իր քայլերթը Գյումրիից, որը ողբերգություն ու կատաստրոֆա բերեց մեր երկրին ու ժողովրդին: Եվ վերջապես, ըստ Փաշինյանի, ստացվում է, որ միայն իր մի բուռ կողմնակիցներն ու ֆեյքերն են ժողովուրդ։

Միևնույն ժամանակ, իրեն ժողովրդի վարչապետ հռչակած անձը սկսել է պաշտպանվել ժողովրդից։ Վերջինս ոչ միայն խուսափում է դուրս գալ հանրության մեջ, այլև պաշտպանվում է ժողովրդից՝ զենք պահելով ժողովրդի վրա։ Վարչապետը բազմիցս մեղադրել է նախկիններին, թե իրականությանը նայել են «մերսեդեսի» կամ մասնավոր ինքնաթիռի պատուհանից և կտրված են եղել ժողովրդից՝ ոստիկանության շարքերի հետևը թաքնվելով, բայց ինքն այսօր սկսել է ժողովրդից պատսպարվել և թաքնվել մեծ թվով ոստիկանական ուժերի հետևում։

Ընդ որում, աննախադեպ քանակի ոստիկանների: Հետո էլ Նիկոլը հայտարարում է, թե իրենք ժողովրդի իշխանությունը չեն կարող հանձնել փողոցով անցնող պատահական որևէ մեկին՝ մոռանալով, որ ինքը հենց փողոցով է իշխանության եկել, ճնշումների, պարտադրանքի միջոցով, և փողոցն է առաջին հերթին իրեն վարչապետի թեկնածու հռչակել, որից հետո միայն ԱԺ-ի կողմից ընտրվել է որպես վարչապետ։

Պաշտոնը պահելու համար Փաշինյանը ոչ միայն հակասում է ինքն իրեն, այլև ժողովրդի դեմ է դուրս գալիս՝ բռնի, անհամաչափ ուժ կիրառելով բողոքի ակցիա իրականացնողների հանդեպ։ Իսկ ինչո՞ւ է նա այդքան համառում՝ զանց առնելով ժողովրդի էական ու ամենկարևորը՝ որակական հատվածի կողմից հնչող հրաժարականի պահանջները։ Թերևս Նիկոլը հույսեր է փայփայում, որ կկարողանա այնքան ժամանակ ձգել, որ հասարակության ներսում էմոցիոնալ իրավիճակն անցնի և դժգոհության դոզան նվազի, որն էլ իրեն հնարավորություն կտա շարունակել իր պաշտոնավարումը մինչև հերթական ընտրություններ։

Կամ գուցե որոշ ժամանակ անց իր ձեռամբ անցկացնել արտահերթ ընտրություններ՝ կեղծիքներով ու վարչական ռեսուրսով նորից վարչապետ կարգվելու համար: Հենց այս տրամաբանությունից ելնելով է, որ Փաշինյանը ներկայացրել է վեցամսյա իր ճանապարհային քարտեզը, բայց նա հաշվի չի առել, որ այս ժողովրդի դժգոհությունը հասել է իր պիկին, և ժողովրդական հոսքի ներքո իր երերացող իշխանությունն ուղղակի շատ շուտով պարզապես փլուզվելու է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: