«Ռազմագետ» Նազելի Բաղդասարյանը կասկածի տակ է դնում Սեյրան Օհանյանի ներդրումը բանակաշինության մեջ. Օհանյանի արձագանքը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին:
«Նոր տեղեկացա, որ Հայաստանի ազգային ժողովի՝ Արցախը թուրքին հանձնած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը՝ «ռազմագետ» Նազելի Բաղդասարյանը (ծնված 08․08․1983 թ․), կասկածի տակ է դնում իր տարիքից ավելի մեծ զինվորական կենսագրություն ունեցող և ավելի քան 16 տարի Արցախի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունները ղեկավարած Սեյրան Օհանյանի ներդրումը բանակաշինության մեջ։
Կարծում եմ, սույն երեսփոխանը պարտավոր է ներկայացնել իր «հողատու ջոկատի» բանակաշինական կենսագրությունը, որպեսզի համեմատվենք։
Այս ամենը թերևս ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ․․․»,-գրել է Օհանյանը։