Հայաստանի անվտանգության համար հավասարապես կործանարար են և հակառուսիզմը և հակաթուրքիզմը. քաղաքագետ
Հայաստանի Հանրապետության անվտանգության համար հավասարապես կործանարար են և հակառուսիզմը և հակաթուրքիզմը։ ՀՀ ապագա արտաքին քաղաքականության հայեցակարգի շուրջ իր մտորումներն է հայտնել քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Նա նկատում է, որ հակառուսիզմի դեպքում պատժվում ենք և մնում միայնակ թուրքական իմպերիալիզմի ու նացիզմի դեմ, իսկ հակաթուրքիզմի դեպքում մնում ենք մեկուսացված ու պերմանենտ պատերազմական դրության մեջ և փրկության հույսը մնում է ռուսի օրհնած ոտքը հայոց լույս աշխարհի վրա, որն էլ կարող է ուշանալ։
«Ելքը առանց «հակա»-իզմերի տարածաշրջանում նորմալ համակեցության կանոնները գտնելն է, զարգանալն ու հզորանալը։ Եվ հիշեք, Եվրոպան միշտ դիտորդ է լինելու, Սփյուռքն էլ պետություն չէ, որ իր զորքով օգնության հասնի»,-գրում է քաղաքագետը;