Կապիտա՛ն Այվազյան, մոտ ապագայում ձեզ կդատեն անհամաչափ ուժ կիրառելու համար. չկասկածե՛ք, դուք ունեք հաստ վիզ, իսկ մենք` լսարան. Մհեր Մկրտչյան
«Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կապիտան Միքայել Այվազյան: Դնեմ էջումս` մնացած ոստիկանները տեսնեն: Գիտեմ, որ կարդում են:
Պարո՛ն կապիտան, մոտ ապագայում ձեզ կդատեն անհամաչափ ուժ կիրառելու համար:
Չկասկածեք: Դուք ունեք հաստ վիզ, իսկ մենք` լսարան:
Մնացած ոստիկանները թող մտածեն, ծանր թեթև անեն, տնեցիքի հետ խորհրդակցեն...»: