Դավաճանը պետք է ձերբակալվի իր աշխատասենյակում՝ վարչապետի աթոռին նստած. Արթուր Ղազինյան
Եթե մենք նպատակ ունենք ստեղծել ուժեղ պետություն, ապա դավաճանը պետք է ձերբակալվի իր աշխատասենյակում՝ վարչապետի աթոռին նստած: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
«Նա վաղ թե ուշ ձերբակալվելու է, ես դրանում վստահ եմ, բայց իրավական պետության կանոնը պահանջում է, որ դա տեղի ունենա իր պաշտոնավարման ընթացքում:
Իրավապահները ունիկալ հնարավորություն ունեն դնելու ապագա իրավական պետության հիմքի առաջին քարը»,-ասվում է Ղազինյանի գրառման մեջ: