Տղե՛րք, ամոթ է. Արմեն Աշոտյանը դիմում է ԱԱԾ-ին
Հետպատերազմական օրերին հանրության սեփականություն են դարձել տասնյակ ձայնագրություններ, վկայություններ, փաստեր, որ մեր երկիրը նպատակաուղղված հասցրել են պատերազմի և խայտառակ պարտությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ի՞նչ է անում ստեղծված իրավիճակում ԱԱԾ-ն։
Ճիշտ է, մտնում ՀՀԿ Չարենցավանի գրասենյակ խուզարկության։
Տղե՛րք, ամոթ է, երկրի համար այս օրհասական պահին գոնե դուք ձեր տեղում լինեիք...»,-գրել է Աշոտյանը: