Ռուս խաղաղապահները գրենական պիտույքներ են նվիրել Մարտակերտի դպրոցների աշակերտներին (լուսանկարներ)
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական ակցիա են իրականացրել Արցախի Մարտակերտ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում ՝ աշակերտներին հանձնելով դպրոցական ուսապարկերը, գրենական պիտույքները, դպրոցական պարագաները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները անցկացրել են Խաղաղարար դաս, որի ընթացքում նրանք ներկայացրել են խաղաղապահ գործունեության առանձնահատկությունները և անվտանգության հիմնական պահանջները:



Նրանք նաև ցուցադրել են դիտակետերում ծառայություն իրականացնող զինծառայողների համար նախատեսված սարքավորումների նմուշներ, ինչպես նաև սակրավորի, IMP-S2 ականի դետեկտորների և INVU-3M որոնողների ժամանակակից պաշտպանիչ կոստյումներ: