Ըստ ԱԱԾ քննիչների՝ նոյեմբերի 10-ի գիշերը փողոց դուրս եկածները «կազմակերպվել են» Վարդան Այվազյանի կողմից. փաստաբան
Ուրեմն ըստ ԱԱԾ սպա-քննիչների բոլոր էն անձինք, որոնք նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը, վրդովվելով դավաճանական հայտարարության ստորագրումից, իրենց բողոքն էն արտահայտել` դուրս գալով փողոց, նրանք բոլորն էլ «կազմակերպվել են» Վարդան Այվազյանի կողմից:
Այս մասին facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը, որն իր գրառումը վերնագրել է. «Իշխանության հոգևարքը»:
«Հենց դրանում են կասկածում Վարդան Այվազյանին, որ կազմակերպել է «Իշխանության յուրացումը» և զրկում ազատությունից»,-հավելել է նա: