Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, ի՞նչ եք բերաներդ ջուր առել ու վեր ընկել. Տիգրան Աբրահամյան
Ի՞նչ եք բերաներդ ջուր առել ու վեր ընկել, թե՞ ուզածներդ էլ դա է, որ մարդիկ ինքնուրույն գնան ու ՌԴ խաղաղապահների հրամանատարությունից պարզաբանում ստանան, բա դուք ինչի՞ համար եք, ինչի՞ եք ընդհանրապես ապրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Հարցս նորից կրկնեմ՝ ինչ որ մեկը ՀՀ-ից, Արցախից, բանակցո՞ւմ է ռուսական կողմի հետ. նկատի ունեմ պաշտոնական շրջանակներին։
Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան ասելիք չունե՞ք։
Ի՞նչ է տեղի ու եղել Խծաբերդ և Հին թաղեր գյուղերում, դրանց հարակից բարձունքներում, այս պահին ի՞նչ իրադրություն է, ո՞րն է այս ամենի պատճառը, արդյոք պայմանավորվածության արդյունքո՞ւմ են ադրբեջանցիները առաջ եկել։
Արդյոք զոհեր և վիրավորներ կա՞ն: Ի վերջո, ռուսական կողմի հետ ի՞նչ եք պայմանավորվել, իրենք ադրբեջանցիների հետ ի՞նչ են խոսել։
Ի՞նչ եք բերաներդ ջուր առել ու վեր ընկել, թե՞ ուզածներդ էլ դա է, որ մարդիկ ինքնուրույն գնան ու ՌԴ խաղաղապահների հրամանատարությունից պարզաբանում ստանան, բա դուք ինչի՞ համար եք, ինչի՞ եք ընդհանրապես ապրում։
Թե՞ թաքնված այլ նպատակ կա՝ նոր ֆորս մաժոռներ կամ այլ ողբերգական ելքեր»։