Վրաստանի վարչապետը ևս ժամանակից շուտ շնորհավորել է ՓաշինյանինՓաշինյանի հայտարարությունը ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն է. Արման Թաթոյան«Սա հաղթած թիմի տեսք չի… Երևում է, որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել». Լևոն ԶուրաբյանԿԸՀ-ն ամփոփել է 110 տեղամասի արդյունքներըԵրևանում հնչել են կրակոցներ․ կա վիրավորԸնտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ՝ Վայոց ձորում. Հակակոռուպցիոն կոմիտեԿիրանցում ՔՊ-ն ստացել է 55,4 տոկոս, Բերքաբերում՝ 75.31 տոկոս, Ծաղկավանում՝ 81,5 ձայնԱրձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըՍալոմե Զուրաբիշվիլին շտապել է շնորհավորել ՓաշինյանինԵրևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել էԴանակահարություն` 8/24 տեղամասի հարակից տարածքում. «Ականատես»Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ընդհանուր ստացվել է 425 հաղորդում. ԴատախազությունԳյումրի քաղաքի 31|03 ընտրատեղամասում կտրոնների թվի անհամապատասխանություն կաՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ, որը կազմում է ընտրողների 58.97 %–ը Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ․ ՔԿ«Վարդաշեն» ՔԿՀ-ում ընտրության արդյունքներով առավելագույն ձայները ստացել է «Ուժեղ Հայաստան»-ըՔվեարկությունն ավարտվեց. ընտրատեղամասերի դռները փակվեցինԸնտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 1650 անձ«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻշխանությունների այս սանձարձակ վարքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է. դիմում են ծայրահեղ վտանգավոր քայլերի․ ՀԱԿ հայտարարությունԸնտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ«Վարչական ռեսուրսն օգտագործվում է աննախադեպ չափերով». Ավետիս ԱռաքելյանՄենք հաղթում ենք այս ընտրությունները, անպայման քվեարկեք․ Թաթոյանժամը 20:00-ից դռները փակվում են նոր եկող ընտրողների համար․ ԻրավաբանԻ՞նչ անել, եթե մինչև ժամը 20:00-ը չեք հասցրել քվեարկել, բայց արդեն ֆիզիկապես գտնվում եք ընտրատեղամասումԴուք իրավունք ունեք մնալ ընտրատեղամասում մինչև ձեր հերթը հասնի և ազատորեն կատարեք ձեր ընտրությունըԳաղտնի ցուցակներ կան․ ընտրողների թիվն ավելացել է․ ԿԸՀ-ից պարզաբանում են․ «Փաստինֆո»Յուրաքանչյուր լրացուցիչ քվեն կարող է որոշիչ նշանակություն ունենալ. քաղաքագետ30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. փաստաբանՈր մարզն է ամենաակտիվն ընտրելՄեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը Իջևանում է՝ հարազատ մարդկանց հետԱհազանգ. «Բոյով» մականունով թաղային հեղինակությունը ահաբեկում է քաղաքացիներինԵս այսօր քվեարկել եմ ոչ թե մեր ընտանիքի, այլ Հայաստանի համար. ՍիրուշոԺամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող՝ 48.92 %. ԿԸՀԾալված քվեաթերթիկներ, ընտրողների ուղղորդման փորձեր. ընտրությունների ընթացքը ԳյումրիումԳնել Սանոսյանը գնացել, ընտրատեղամասի առաջ մխվել ա ու ժամերով ցուցումներ ա տալիս. Արման Աբովյան23/42 տեղամասում ընտրողը, ծրարը ձեռքին, քվեախցիկում սպասում է, մինչև հանձնաժողովի անդամներն իր քվեախցիկում կորած կտրոն են ման գալիսՔանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ ժամը 17։00-ի դրությամբՔՊ-ականների կողմից ծեծի է ենթարկվել Նաիրի Հոխիկյանի եղբայրըՃնշում, ապօրինի քարոզչություն և միջամտություններ․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից«Ազատության» լրագրողը ընտրատեղամասում պարզել է, որ իր հասցեում իրեն անծանոթ մարդ կա գրանցվածՔվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող ՀՀ-ի. Վահագն ԽաչատուրյանՀամատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկողներին. խախտվել է գաղտնիությունըՔիչ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը․ «Հետք»Հաղորդվում է բազմաթիվ խախտումների մասին, բայց հասկանալի չէ, թե որն է այդ խախտումների համար տեղեկատվության աղբյուրը. ԻոաննիսյանԸնտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 117 քրեական վարույթ. ՔԿՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Վանաձորի ընտրատեղամասերում կուտակումներ են. Մենուա Սողոմոնյանն ամփոփում է Վանաձորում արձանագրված հիմնական ընտրախախտումները (տեսանյութ)Ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական իրավունքներին առնչվող 59 ահազանգ. ՄԻՊ
Մեր իշխանության օրոք այսպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել. Սերժ Սարգսյան
Հասարակություն

Նիկոլը պետք է գնա․ թուրքին հայի օջախ հրավիրած տանտերն այլևս անելիք չունի մեր երկրում

Նկատե՞լ եք, որ բոլոր նրան, ովքեր դեմ են փողոցով ու ուժի զոռով երկրում իր իշխանությունը հաստատած Փաշինյան Նիկոլի հրաժարականին՝ մի հարց են առաջ քաշում․ «...երկիրը 30 տարի առաջ են ծախել․․․»։

Այս թեզով կիսվում է հատկապես Հայաստանից դուրս գտնվող մի զանգված ու Հայաստանում գտնվող մի մասսա, ովքեր անհեռատեսորեն բարբաջում են՝ «Նիկոլը գնա՝ նախկինները կգան» կամ, որ նույնն է՝ «Նիկոլը չէ՝ բա ո՞վ»․․․

Նույնսիկ եփած հավը կարող էր ծիծաղել այս հարցադրման վրա, եթե ամեն ինչ այդչափ ողբերգական ու ավելի լուրջ չլիներ․․․

Սա իհարկե կարող էր համարվել տեղին ու ճիշտ հարցադրում, հատկապես, որ անցած տարիների ընթացում երկիրն իսկապես թալանվել է ու շարքային քաղաքացու համար կյանը դժվար է եղել։ Սակայն պետք է նկատենք, որ այս հարցադրումն այսօր պարզապես շահարկվում է։ 

Այս հարցադրումներն իրենց բերանի ծամոն են սարքել նրանք, (ընդ որում ուրիշի բերանից հանած ծամոն), ովքեր իրապես չեն գիտակցում, թե ինչ կար, իրենց լեզվով ասած, «հեղափոխություն»-ից առաջ, և ինչ ունենք այսօր։

Շատերին պարզապես տեղյակ ահելու, իսկ ոմանց հիշեցման կարգով ասենք, որ 30 տարի առաջ Հայաստանն անկախացավ, ու ոչինչ չուներ: Այս տարիները շատերը հիշում են որպես «ցուրտ ու մութ» կամ «տալոնով հացի ու նավթի» տարիներ․ չկար ո՛չ ջեռուցում, ո՛չ էլեկտրաէներգիա, ո՛չ ջուր (ավելի ուշ, ջուրը և լույսը սկսեցին օրվա մեջ մեկ ժամով տալ)...

Այդ տարիներին էր, որ բարձրացավ Արցախի խնդիրը․․․ Պատերազմ ու ձեռք բերված հրադադար՝ մեզ համար շահեկան դիրքերով։ Այդ ճգնաժամային տարիներին  մեր երկիրը կարողացավ կերտել հաղթանակ։ Հերոսների արյունը թափվել է ձեռք բերված տարածքների համար․․․

Ձևավորվեց հայոց բանակը, աստիճանաբար դուրս եկանք ճգնաժամից․․․ ինչպես կուզեք՝ մտածեք, բայց մեզ հաջողվեց դուրս գալ տնտեսական ծանր վիճակից։

Արդեն հասկացաք՝ անընդհատ շահարկվող 30 տարվա մեջ էին այդ հաղթանակի տարիները։ Այդ 30-ի մեջ են նաև այն տարիները, երբ սկսեցին կառուցապատել ճանապարհները, կառուցել շենքեր, հիվանդանոցներ, դպրոցներ, մարդիկ սկսեցին աշխատել ու ապրել․․․ 

Թերություններ կային, այո՛, բայց այն ինչ ունեիքն մինչ 2018 թվականը, այսօր դրանից էլ կիլոմետրերով ցած ենք գլորվել։ 

Երբ Փաշինյանը փողոց հանեց մարդկանց, նա խոստացավ բարեկեցիկ կյանք՝ թեթևացնել հարկերը, տեսախցիկները հանել, բարձրացնել աշխատավարձերը, նպաստներն ու թոշակները։ Նա խոստացավ Արցախի հարցը լուծել իր զրոյական կետից ու եթե պատերազմ, ապա նոր տարածքներ գրավելու հաշվին։

Բոլորն այսօր մատի փաթաթան են սարքել բանակի սնունդը։ Գիտե՞ք ինչ են ասում որդեկորույս մայերերը՝ իմ որդին թող շան միս ուտեր, բայց կողքիս լիներ։

Ասում են՝ թե թոշակներն ու աշխատավարձերը բարձրացրել է․․․ ներեցեք՝ 2-5 հազար դրամո՞վ․․․ Դուք ծիծաղելի ու խղճուկ եք, երբ ասում եք թե բյուջեյում փող չկա՝ 30 տարի թալանել են։ Նախ՝ արդեն ասացի, որ այդ 30 տարվա մեջ նաև կառուցել են, իսկ հետո՝ ներեցեք, բայց ինչպե՞ս է ստացվում, որ կառավարության ու ազգային ժողովի աշխատակիցների բարձր աշխատավարձերը էլ ավելի բարձրացնելու և պարգևավճարների համար փող կա, իսկ ժողովրդի համար՝ ոչ․․․ ստացվում է՝ 2,5 տարում ավելի շատ են թալանել․․․ 

Եվ ի վերջո, այսօրվա ամենացավոտ հարցը․ դուք վստա՞հ եք, որ վաղը թուրքը չի մտնելու ասենք Երևան, կամ ցանկացած համայնք՝ Հայաստանի ցանկացած մասում։

Ասում է՝ պետք է պայմանները ընդունելի լինեն Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի համար։ Լո՞ւրջ․․․ Այդ ինչպե՞ս է ստացվել, որ մինչև հիմա միայն թուրքն է գոհ ու երջանիկ այդ պայմաններից։ Արցախի գրեթե 95 %-ը թուրի ձեռքին է։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվել, որ ամեն գիշեր ու առավոտ նոր տարածքի հանձնման մասին ենք լսում։

Թուրքը արդեն Հայաստանի սահամանից է անցնում․․․ մինչդեռ հայերի համար մինչ օրս նույնիսկ լուծված չեն գերիների ու անհետ կորածների հարցերը։

Ի վրջո, «թափանցիկ ու ժողովրդական վարչապետը» չի ասում, թե մինչև ուր են գալու թուրքերը։ Փոխարենը հող է նախապատրաստում, թե՝ Թոուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները չպեքտ է վատացնել։

Ո՞նց եք պատկերացնում, որ գան դուռը թակեն՝ սուս ու փուս դուրս գա՞նք տնից, ասենք՝ խնդրեմ, համցե՞ք․․․։ Սա՞ էր բանակցությունների իր զրոյական կետը՝ հօգուտ թուրքերի՞․․․

Բայց միևնույնն է՝ էլի շատերը ասում են, թե՝ չէ՛, Նիկոլի հրաժարականը պետք չի պահանջել․․․ լա՛վ, դուք իրոք չեք տեսնո՞ւմ, որ այս մարդն այլևս անելիք չունի։ Մնա որ ի՞նչ անի, մնացած խոստացած տարածքներն էլ տա՞ ու մեզ թողնի անհայրենի՞ք կամ թուրքին գերի՞․․․ 

Ո՛չ, ես չեմ ուզում, որ թուրքի հետ պայմանավորվածը ինձ անակնկալի բերի։ 

Ու գիտե՞ք, թե ինչու պետք է Նիկոլը հրաժարական տա, որովհետև մինչ օրս Հայաստանը ղեկավարած և ոչ մեկը, թուրքին չի հրավիրել հայի օջախ՝ նամազ անելու, մուղամ լսելու և թեյ խմելու, դա արել է Նիկոլը, իր կնոջ՝ Աննայի հետ․․․ ու քանի դեռ թուրքն ամբողջությամբ չի մտել մեր հայրենիք, պետք է շրխկացնել դուռը թուքրի քթին ու ցույց տալ նրան, որ տանտերը փոխվել է, նա ով իրեն հրավիրել էր՝ այլևս մերժված է։

Հ․Գ․ Հիշեցնենք նաև, որ Փաշինյանը բավարարել է Ալիևի հերթական պահանջը. 2014թ.-ին Քարվաճառում ձերբակալված երկու դիվերսանտները կհանձնվեն Ադրբեջանին։

Արմինե Մկրտումյան