Վանոյի կողմից մեծ սխալ էր տակավին պատանի Նիկոլին լրատվական գեներալ նշանակելը. Աղասի Ենոքյան
Անկախության հիմնադիրներից մեկը, ով մինչև հիմա էլ է Լևոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ զինակիցներից, մասնավոր զրույցում մի անգամ անկեղծացավ և քննադատեց Տեր-Պետրոսյանին․ «Մեծ սխալ էր 27-ամյա ջահելին՝ Սամվել Բաբայանին, գեներալի կոչում տալը։ Կյանքով չթրծված երիտասարդի մոտ այնքան ինքնապարծություն եւ մեծամտություն է առաջանում, որ նա դառնում է փորձանք երկրի համար»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«90-ականներին Հայաստանում չկար ֆեյսբուք ու յութուբ, կար ընդամենը 2-3 հեռուստաալիք։ Այդ ժամանակ սակավաթիվ օրաթերթերի գլխավոր խմբագիրները լրատվական դաշտի գեներալներն էին ու երևի ռազմական գեներալներից ավելի շատ ազդեցություն ունեին մարդկանց մտքերի և գործողությունների վրա։
Վանոյի կողմից մեծ սխալ էր տակավին պատանի Նիկոլին լրատվական գեներալ նշանակելը»,- գրել է Ենոքյանը: