Վարդան Այվազյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ․ փաստաբան. Iravaban.net
ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը Վարդան Այվազյանը չի կալանավորվելու, ձերբակալումը ևս ճանաչվել է ոչ իրավաչափ։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։
Նշվում է, որ որոշումը կայացրել է դատավոր Արտակ Թադևոսյանը։
Ավելի վաղ Պողոսյանը Իրավաբան․net-ին հայտնել էր, որ Այվազյանը ձերբակալվել է ամսի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների՝ վարչապետի օծանելիքի ու ժամացույցի հայտնի քրեական գործով։