Նիկո՛լ, դու վաղուց արդեն քաղաքական ու բարոյական դիակ ես և ամեն ինչի համար շուտով պատասխան ես տալու. Գերասիմ Վարդանյան
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ինձ կալանավորելու մասին միջնորդությունը առաջին ատյանի դատարանի կողմից մերժելու որոշման դեմ բերված դատախազության բողոքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ Գեղամ Վարդանյանը։
«Եվս մեկ անգամ արձանագրում ենք, որ Հայաստանում արդար դատարաններ կան, իսկ դատախազության և նախաքննական մարմինների կողմից իմ նկատմամբ իրականացվող հետապնդումը և ինձ ամեն գնով կալանավորելու այս խայտառակ բեմականացումը շատ շուտով կավարտվի, ինչպես որ ավարտվելու է դավաճանների կառավարումը...
Նիկո՛լ, դու վաղուց արդեն քաղաքական ու բարոյական դիակ ես և ամեն ինչի համար շուտով պատասխան ես տալու, իսկ մեզ մեր ճանապարհից ո՛չ բանտերով, ո՛չ էլ քո թափթփուկներով չես կարողանալու կանգնեցնել, դա դու լավ գիտես։
Դու ստիպում ես գնալ մինչև վերջ և դու այդ վերջը կտեսնես...»։