Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Ադրբեջանին նվիրած հանքերը. «Anglo Asian Mining»-ն ընդդեմ Հայաստանի

2020 թվականի հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը տարածեց մի հայտարարություն, որում ասվում էր, որ Ադրբեջանի զինված ուժերը ազատագրել են Զանգելանի շրջանը, որտեղ գտնվում է Վեջնալի (Vejnaly) հանքավայրը, ինչպես նաև հաստատում էր Anglo Asian Mining plc-ի շահագործման իրավունքները այդ և Արցախ տարածքում գտնվող այլ հանքերի վերաբերյալ։ Սական, ինչպես միշտ, Հայաստանի կառավարությունը որևէ ձևով չարձագանքեց Ադրբեջանի այս հայտարարությանը։

Վեջնալի հանքավայրը հայտնի է դեռևս ԽՍՀՄ գոյության ժամանակներից: Այն հարուստ է ոսկու, արծաթի և այլ պաշարներով և նախնական հաշվարկներով պաշարները հասնում են մինչև 6.5 տոննա (C1 + C2) և 2.3 տոննա (P1), որը դոլարային արտահայտությամբ կազմում է մոտ 518 միլիոն դոլար։ Հատկանշական է, որ Վեջնալի հանքավայրի երկրաբանական հետազոտությունների (5 տարի ժամկետով) և շահագործման թույլտվությունները (15 տարի ժամկետով) տրամադրվել են Anglo Asian Mining-ին դեռևս 2020 թվականի պատերազմից տարիներ առաջ:

Ուշագրավ է այն, որ Վեջնալի հանքը շահագործվելու է Anglo Asian Mining plc-ի կողմից «արտադրության բաժանման պայմանագրով» (Production Sharing Agreement), որը կնքվել է Ադրբեջանի կառավարության հետ, հետևյալ շահութաբաժնով` Ադրբեջանին-51% և Anglo Asian Mining-ին 49%։ Պետք է նշել, որ այս պայմանագիրը սկսել է գործել այն պահից, երբ Զանգելանի շրջանը անցել է ադրբեջանական կողմին։ Այսինքն` Anglo Asian Mining-ն արդեն ունի իրավունք սկսելու շահագործել Վեջնալի հանքը։ Այստեղ պետք է ընդգծել նաև, որ մինչև վերջերս Վեջնալի հանքավայրը շահագործվել է որոշ ներդրողների կողմից, որոնք ստացել են Արցախի կառավարության թույլտվությունը։

Ավելին, 2020 թվականի հոկտեմբերին Anglo Asian Mining-ն հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարության կողմից ստացել է նաև Soutely (Զոդ) և Gyzilbulakh հանքավայրերի երկրաբանական հետազոտությունները և շահագործման թույլտվությունները։ Ըստ ադրբեջանական հաշվարկների Soutely (Զոդ) պաշարները կազմում են մոտ 60 տոննա (C1 + C2), իսկ շահագործման ժամկետը 16 տարի է, որը դոլարային արտահայտությամբ կազմում է մոտ 3,5 միլիարդ դոլար։ Ընդ որում, դեռևս 2020 թվականի պատերազմից մի քանի տարի առաջ այս տեղեկությունն արդեն իսկ ներառված է եղել ընկերության կորպորատիվ շնորհանդեսներում։ Այսպես` Ադրբեջանին անցել են միլիարդավոր դոլարներ, իսկ Հայաստանի կառավարությունը որևէ պահանջներ չի ներկայացնում ադրբեջանական կողմին։

Հատկանշական է նաև, որ «Anglo Asian Mining»-ն Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակավորված ընկերություն է, և վերոնշյալ երեք հանքերի (Vejnaly, Soutely և Gyzilbulakh) վերաբերյալ տեղեկությունները եղել են հրապարակային, որոնց վերաբերյալ ընկերությունը ներկայացրել է պարտադիր հաշվետվություններ թե իր ներդրողներին և այն երկրի կառավարությանը (Ադրբեջան), որտեղ ընկերությունը գործում է։ Առկա է նաև տեղեկություն առ այն, որ «Anglo Asian Mining»-ի վերջնական շահառու է հանդիսանում նաև Ալիևների ընտանիքը։

Որոշ տեղեկությունների համաձայն «Anglo Asian Mining»-ը ներկայումս ուսումնասիրում է Հայաստանի կառավարության դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը, քանի որ տարիների ընթացքում չի կարողացել շահագործել այդ երեք հանքերը։ «Anglo Asian Mining»-ը կարող է ներկայացնել փոխհատուցման պահանջը Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրի հիման վրա։ «Anglo Asian Mining»-ը իրավունք ունի պահանջնելու վնասների փոխհատուցում` ներառյալ բաց թողնված օգուտը, որը կարող է հասնել միլիարդավոր դոլարների։

Ակնհայտ է, որ գործող կառավարությունը այլևս չունի կարողություն ապահովելու Հայաստանի և Արցախի իրավական պաշտպանությունը միջազգային հարթակներում, ուստի օր առաջ պետք է հեռանա հնարավորություն տալով պրոֆեսիոնալներին արդյունավետ իրականացնելու երկրի իրավական պաշտպանությունը, սա բխում է նաև Հայաստանի և Արցախի շահերից։

Սարգիս Գրիգորյան, GPartners իրավաբանական ընկերություն