Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ էին
Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին հավաքվել էին Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ։ Նրանք Հայաստանում ՌԴ դեսպանի օգնականի միջոցով նամակ են փոխանցել Վլադիմիր Պուտինին՝ օգնություն խնդրելով իրենց որդիներին գտնելու հարցում։
Անհետ կորած զինծառայողների մի քանի տասնյակ հարազատներ այսօր կրկին հավաքվել էին Ռուսաստանի դեսպանատան առջև։
Նրանց հաջողվեց հանդիպել ՌԴ դեսպանատան ներկայացուցչի հետ, որին փոխանցեցին նամակ` ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի շրջաններում զինծառայողների որոնողական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհայտ կորած զինծառայողների հարազատներին: