Ի՞նչ վիճակ է Սյունիքում՝ ադրբեջանցիների տված ժամկետը լրանալուց հետո. News.am
Հակառակորդը երեկ՝ դեկտեմբերի 13-ին, ժամանակ է տվել Սյունիքի մարզի Ագարակ համայնքի սահմանին հայ դիրքապահներին մինչև այսօր՝ առավոտյան ժամը 8։00-ը դիրքերից հետ գնալու համար։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ սահմանին որևէ փոփոխություն չկա. «Մենք հետ չենք գնացել, մնացել ենք նույն տեղերում. այս պահին հանգիստ վիճակ է, ոչինչ տեղի չի ունենում»։
Անդրադառնալով երեկ տարածված այն լուրերին, թե այդ ուղղությամբ մոտ կես ժամ ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել, քաղաքապետն ասաց. «Ինտենսիվ փոխհրաձգություն տեղի չի ունեցել, մասնավորապես, երեկ ավելի հանգիստ է եղել։ Կրակոցներ հաճախ են լինում, որն արդեն նորմալ է դարձել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: