Արայիկ Հարությունյանը ստեղծված իրավիճակի, սպասվող զարգացումների մասին ուղերձով է հանդես գալու
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վաղը հանդես է գալու տեսաուղերձով:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի' հայրենակիցներ
Վաղը՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, հանդես կգամ տեսաուղերձով՝ ստեղծված իրավիճակի, սպասվող զարգացումների և ապագայի հանդեպ մեր ունեցած տեսլականի վերաբերյալ»։