Կենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերինՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանինՊուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. ՊեսկովԱնկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
Շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը. արժեքներ, որոնք փողով չեն չափում
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Քաղաքականություն

Նիկոլի դեմ պայքարում բացարձակ կարևոր չէ, թե ով է կողքինդ․ ով էլ լինի, ի տարբերություն Նիկոլի, հող չի հանձնել․ Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաճախ են հարցնում՝ արդյո՞ք Վազգեն Մանուկյանը վարչապետի ամենաիդեալական թեկնածուն է, իսկ նրան առաջադրած կուսակցությունները՝ անխոցելի։ Արդյո՞ք ընդդիմությունն էֆֆեկտիվ է և վայելում է ժողովորդի աջակցությունը կամ ինչո՞ւ բավարար չափով վճռական չէ։ Սրանք հարցեր են, որոնք ես համարում եմ ժամանակավրեպ և երկրորդական։

Վերջերս էլ դիտեցի իմ կողմից շատ հարգված Աննա Աբրահամյանի ֆեյսբուքյան լայվը, որտեղ նա քննադատում էր այսօրվա ընդդիմությանը, այդ թվում՝ ինձ։ Ու քանի որ ընդդիմադիրների հարցը շատերին է մտահոգում, կփորձեմ պատասխանել անկեղծ ու պարզ՝ փորձելով փակել թեման։

Նախևառաջ, Հայաստանում այսօր չկա իշխանություն, հետևաբար չի կարող լինել նաև ընդդիմություն, իսկ ընտրությունը շատ պարզ է՝ կա՛մ դու հայրենիքի դավաճանի կողմքին ես, կա՛մ պայքարում ես նրա դեմ։

Ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունները վերաբերում են քաղաքական դաշտին, իսկ այս պայքարը քաղաքական չէ, իշխանության համար չէ։ Այս ծուղակի մեջ, ցավոք, ընկել են շատերը։

Իշխանություն զավթած խելագարի դեմ, որը երկիրը տարել է կապիտուլյացիայի՝ հանձնելով հող ու ինքնիշխանություն, չեն պայքարում ընդդիմություն-իշխանություն տրամաբանությամբ ու գործիքակազմով, պայքարում են՝ որպես դավաճանի, որից օր առաջ պետք է ազատել երկիրը, որ փորձ արվի փրկել մնացածը։

Ինձ հարցնում են՝ բավարարվա՞ծ եմ ես մեր գործողություններով։ Իհարկե, ո՛չ, քանի դավաճան վիժվածքը երկրի ղեկին է։

Ինձ հարցնում են՝ դավաճանի հեռացումը հրապարակավ պահանջող բոլորը լա՞վն են։ Իհարկե ո՛չ։ Այո, այնտեղ կան քաղաքական գործիչներ, որոնք չպիտի լինեին՝ հաշվի առնելով իրենց անցյալը և անցյալում կատարած քայլերը։ Ավելին, կամա թե ակամա նրանք էլ են նպաստել Նիկոլի ստեղծմանն ու «նիկոլիզմի» առաջացմանը։ Սա փաստ է։

Ձեր կարծիքով՝ ես չգիտե՞մ այդ մարդկանց մասին ավելին, քան կարող եք անգամ երևակայել։ Անշուշտ գիտեմ։ Վստահորեն նրանցից շատերն էլ երջանիկ չեն իմ ներկայացությունից և կարող են ունենալ իրենց վերապահումները։ Բայց մեր բոլորի հավաքական մեղքերի և Նիկոլի դավաճանության միջև կա 5000 կյանք, հարյուր հազարավոր խեղված ճակատագիր ու կորսված և կորսվող հայրենիք։ Այս իրողությունը շատ պարզ է դարձնում իմ ընտրությունը։

Չերչիլն ասում էր՝ «Հիտլերի դեմ պայքարում պատրաստ եմ դաշնակցել նույնիսկ սատանայի հետ»։ Հիմա իմն է. Նիկոլի դեմ պայքարում բացարձակ կարևոր չէ, թե ով է կողքինդ։ Ով էլ լինի, ի տարբերություն Նիկոլի, հող չի հանձնել, ով էլ լինի՝ դավաճան չէ, ով էլ լինի՝ կապիտուլյանտ չէ, ով էլ լինի՝ օտարերկրյա գործակալների գործընկեր, պատանդ կամ մարիոնետ չէ։

Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե բարիկադի որ կողմում է՝ դավաճանների, թե հայրենասերների։ Ու այն մարդիկ, որոնք դուրս են եկել կոմֆորտ զոնայից և համարձակություն ունեցել միանալ պայքարին, արժանի են նվազագույնը հարգանքը։ Էլ չեմ խոսում նրանց մասին, որոնք անցած երկուսուկես տարիներին մշտապես եղել են պայքարի առաջնագծում։

Հիմա փրկության բևեռի բազմաշերտությունը քննարկելու կամ քննադատելու ժամանակը չէ։ Հիմա մեկ ճակատով, մեկ բռունցքով հայրենիքը փրկելու պահն է։ Փրկենք այս աղետի հետագա խորացումը, կանխենք հայրենիքի գահավիժումը, հետո արդեն կանցնենք մյուս հարցերին»։