Տղերք, ձե՞ռ եք առնում․ Ալվինա Աղաբաբյանը՝ ՊԲ-ի հաղորդագրության մասին
ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՊԲ-ն պաշտոնապես արձագանքեց ու չհաստատելով հաստատեց գերիների փաստը. «Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը..․»։
Տղերք, ձե՞ռ եք առնում»։