100.000 եվրո՝ Հայաստանում տրանսգենդերների համար նոր ապաստարան կառուցելու համար․ 168․am
Արցախյան պատերազմի օրերին ու դրանից հետո, երբ հայրենազրկված արցախահայությունը, թշնամու կողմից խոշտանգված զինվորի հարազատը, քաղաքացիական բազմաթիվ անձինք, որոնց բաժին էր հասել ահաբեկչական պատերազմը, սպասում էին ժողովրդավար, հումանիտար եվրոպայի կոշտ արձագանքին Ադրբեջանի կողմից իրականացվող բազմաթիվ ահաբեկչական գործողությունների հանդեպ, անհույս քայլում էին դեսպանատնից դեսպանատուն, աշխարհը կարծես կուրացած, համրացած ու խլացած լիներ: Ու միայն եզակի հայտարարություններ ու քայլեր եղան, որոնք դատապարտում էին ադրբեջանաթուրքական ահաբեկչությունը: Այս մասին գրում է 168․am-ը։
Բայց ահա տեղեկանում ենք, որ օրերս Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Նիդերլանդների կառավարությունը հիշել է փոքրիկ Հայաստանի մասին՝ 100 հազար եվրո դրամաշնորհ տրամադրելով «Մարդու իրավունքների կակաչ»-ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում:
Հիշեցնենք՝ «Մարդու իրավունքների կակաչը» տրվում է աշխարհում մարդու իրավունքները խաղաղ և նորարարական կերպով տարածող և մարդու իրավունքների ու հավասարության համար պայքարող անհատներին և կազմակերպություններին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։