Գերագույն գլխավոր անփառունակ, ասա, որ զինվորները քո հրամանատարական ու քաղաքական տաղանդի հետևանքով են գերեվարվել․ Մակինյան
Գերագույն գլխավոր անփառունակ, խոսա բացատրություններ ներկայացրու Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված զինվորների ճակատագրի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Մի անգամ գոնե մարդ եղիր ու ճիշտ ասա։ Ասա, որ զինվորները քո հրամանատարական ու քաղաքական տաղանդի հետևանքով են գերեվարվել․․․Թե մոռացել ես, որ մի ժամանակ հոխորտում էիր, թե զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն ես ու թող որևէ մեկը չկասկածի քո հրամանատարական ունակությունների վրա…
Հավերժ պատմություն մտար… այրվելու ես դժոխքի կրակներում…»։