Նույնն է, որ ապրիլի 24-ին Թալեաթ փաշան երթով գնա Ծիծեռնակաբերդ, ժողովուրդն էլ միանա իր երթին. Սևակ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանը, որ մեր պարտության, մեծաքանակ զոհերի, գերիների, անհետ կորածների հիմնական մեղավորն է, սգո երթ պետք է անի դեպի Եռաբլո՞ւր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Yerevan Today»-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը։
«Այսինքն ի՞նչ է ստացվում։ Փաշինյանը, որ մեր պարտության, մեծաքանակ զոհերի, գերիների, անհետ կորածների հիմնական մեղավորն է, սգո երթ պետք է անի դեպի Եռաբլո՞ւր։ Դա, իմ կարծիքով, այս ազգային աղետի պղծում է։ Սա ծաղր է այդ զոհվածների, անհետ կորածների, երեկ-այսօր գերի ընկածների, կորցրած Հայրենիքի նկատմամբ։
Դա, նույնն է, որ ապրիլի 24-ին Թալեաթ փաշան իր զինակիցների հետ երթով գնա Ծիծեռնակաբերդ, ժողովուրդն էլ միանա իր երթին։ Տպավորություն ունեմ, որ Նիկոլն ու Աննան խնդալով են որոշել այդ ակցիան նախաձեռնել՝ հերթական անգամ համոզվելու համար, թե էլ որքան կարող են ժողովրդին նախիրի տեղ դնել»,- գրել է նա։