Պատասխանը դրական է հարցի, թե հնարավոր չէ՞ր ավելի շուտ դադարեցնել պատերազմը՝ հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով. Արայիկ Հարությունյան
«Առաջինն այն է, թե արդյոք ճի՞շտ էր պատերազմը կանգնեցնել նոյեմբերի իննին այլ պայմաններով, և այդ հարցին անկեղծորեն պատասխանել եմ քանիցս, որ այդ պահին այլընտրանքն ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներն էին, ընդհուպ՝ լրիվ հայրենազրկումը: Երկրորդ հարցն այն է, թե արդյոք հնարավոր չէ՞ր ավելի շուտ դադարեցնել պատերազմը՝ հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով, իսկ երրորդը, թե արդյոք հնարավոր չէ՞ր նախօրոք այնպես անել, որ հայկական զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեին պատերազմին: Վերջին երկու հարցերի պատասխաններն էլ դրական են, սակայն մանրամասներին կանդրադառնամ մեկ այլ առիթով...»,-ասել է նա:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ այնուամենայնիվ, անկախ առկա իրավիճակի համար իր իրական ու օբյեկտիվ պատասխանատվության չափից՝ պատերազմից հետո պատրաստ էր վայր դնել Հանրապետության նախագահի իր լիազորությունները, սակայն մի քանի հիմնական պատճառով չի գնացել այդ քայլին և ներկայացնում է այդ պատճառները: