Շիրակի մարզի Ամասիա համայնքի 8 պաշտոնյա հայտնվել էր շրջափակման մեջ Հին Շեն գյուղում. News.am
Շիրակի մարզի Ամասիա համայնքի 8 պաշտոնյա, որոնք կամավոր են մեկնել առաջնագիծ, 2 օր է՝ շրջափակման մեջ էին Հին Շեն գյուղում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը։
Շրջափակման մեջ հայտնված պաշտոնյաների շարքում էր նաեւ Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Սաղաթելյանը։
Ջեմմա Հարությունյանի տեղեկությամբ՝ նրանց արդեն պատրաստվում են դուրս բերել շրջափակումից։