Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Նիկոլը հենց հիմա պիտի հրաժարական տա․․․Իզուր Մոսկվաներում կաբինետից կաբինետ մի վազեք․ Միքայել Մինասյան

Հայրենիք կործանած ու տասնյակ հազարավոր մարդկային ճակատագրեր խեղած Նիկոլը որոշել է երկարաձգել իր քաղաքական կյանքը արտահերթ ընտրություններ կազմակերպելու ճանապարհով, ինչը կերաշխավորի գոնե նախընտրական շրջանում աթոռի վրա իր մնալը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Իսկ դա քիչ ժամանակ չէ ամենը տապալած իշխանության համար։ ՔՊ-ն էլ դեմքի լուրջ արտահայտությամբ ընտրությունների գաղափարը քննարկում է մարդ-կուսակցությունների հետ՝ թե տեսեք մենք մեր ստորության մեջ միայնակ չենք։

Այն, որ ընտրություն պետք է, անհերքելի է։ Բայց կարևորը դա չէ։ Կարևորն այն է, թե ինչ պետք է արվի, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական «դիակը» հեռացվի հիմա և ինչ պետք է արվի մինչև ընտրությունները։

Մինչև այդ, պետք է լինի այս խայտառակ պարտության քաղաքական հետևանքների գնատական և արձագանք։

Մասնավորապես՝

-Պետք է տալ այս պարտության քաղաքական ու ազգային գնահատականը,

-քրեական գործընթաց սկսել պետական դավաճանների և ռազմական հանցագործների նկատմամբ,

-հետաքննել իշխանազավթման ամբողջ գործընթացը,

-վերջին 2.5 տարիների կատարվածը դիտարկել հայրենազրկում՝ ծրագրված, նպատակադրված ու իրականացված տրամաբանության ներքո,

-բացահայտել ֆեյքային ինդուստրիան, որը սպասարկել է այս գործընթացները և այն ֆինանսավորողներին,

-պատասխանատվության ենթարկել բոլոր պաշտոնյաներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, որոնք օրենքների խախտմամբ կատարել են ապօրինի հրամաններ,

-բացահայտել օտարերկրյա բոլոր գործակալական ցանցերը,

-հրապարակել բոլոր այն «պոպուլյար» և կարծիք ձևավորող հանրային դեմքերի անունները, որոնք խեղել են հանրային կարծիքը միտումնավոր, ուղիղ հրահանգներով,

-պատժել ռազմական այն բոլոր գործիչներին, որոնք հասկանալով հանդերձ, կատարել են ճակատագրական հանձնարություններ,

-հայտնաբերել ու պատժել նրանց, որոնք մասնակից են դիերը թաքցնելու գործընթացին,

-հայտնաբերել ու պատժել նրանց, ում մեղքով պատերազմից հետո շարունակել ենք ունենալ գերիներ ու նոր սպանվածներ։

Ահա այսքանից հետո, երբ ճշմարտությունը, մեղավորներն ու պատճառները կբացահայտվեն, պետք է հայտարարվեն նոր ընտրություններ։

Ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիներն արդեն ամեն ինչ իմացած ու տեղեկացված, կհասկանան ում ընտրեն կամ ում չընտրեն։ Որովհետև բոլոր մնացած դեպքերում, եթե այսքանը չարվի, ընտրությունը կլինի ստի վրա կառուցած՝ մի ամբողջ ժողովուրդ խաբելու հերթական բեմականացում։

Պարտված երկիրը չի կարող ավտոմատ գնալ ընտրությունների։ Պետք է վերլուծել, հասկանալ, գտնել մեղավորներին, պատժել, բարձրաձայնել ճշմարտությունը և հետո արդեն ձևավորել ինքնամաքրված հասարակության՝ նոր էջից սկսող իշխանություն։

Այդ պատճառով հիմա միակ պահանջն է՝ Նիկոլը պիտի հրաժարական տա առանց որևէ պայմանի։

Պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն 3 գլխավոր նպատակով ու գործառույթով.

1. Վերագործարկի կոլապսի ենթարկված պետական իշխանությունը, ապահովի Հայաստանի, Արցախի և վերջապես մարդկանց անվտանգությունը,

2. կանխի տնտեսական կոլապսը, որին մնացել են հաշված շաբաթներ,

3. պատժի պատերազմի և կապիտուլյացիայի մեղավորներին։

Այսքանը։ Պարզ, հասկանալի բոլորի համար։ Հատկապես նիկոլականների, որոնք անկեղծորեն մտածում են, որ հայրենազրկումից հետո կարող են սակարկել կամ պայմանավորվել։ Չի լինելու։ Դուք քաղաքական դիակներ եք և կապիտուլյանտներ։ Դուք այլևս իրավունք չունեք անգամ հանդգնելու որևէ համապետական պրոցես իրականացնել։ Ո՞վ եք դուք, այ դավաճաններ։ Ձեր կարծիքով դուք որևէ բան ներկայացնելու իրավունք ունե՞ք. դե գնացեք Եռաբլուրից ասեք, որ դեռ պաշտոնավարելու կամ որևէ գործընթաց կազմակերպելու բարոյական իրավունք ունեք:

Ձեր հետ պայմանավորվածությունը կարող է ընդամենը մեկը լինել. ձեզ դատող դատավորը կարող է չլինել Ֆարխոյանի ցուցակից Կարենը, Մնացը կամ Արտուշը։ Նրանք ձեր գրպանային, կամազուրկ դահիճներներն էին։ Ժամանակավոր կառավարությունը կերաշխավորի արդար դատաքննություն։

Նիկոլը հենց հիմա պիտի հրաժարական տա։ ՔՊ-ն և ՔՊ-ամերձները ժամանակավոր կառավարություն լինելու քաղաքական և բարոյական մանդատ չունեն: Հետևաբար չեն կարող ունենալ նաև ո՛չ հավակնություն, ո՛չ թեկնածու։ Սակարկությունն անպատեհ է։

Ու չի լինելու։

Իզուր Մոսկվաներում կաբինետից կաբինետ մի վազեք։

Չի ստավելու, չենք թողնելու»,- գրել է Միքայել Մինասյանը: