Պաշտոնական. Անդրեյ Ղուկասյանն ազատվեց Լոռու մարզպետի պաշտոնից
Անդրեյ Ղուկասյանն ազատվեց Լոռու մարզպետի պաշտոնից: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 17-ի նիստում:
Հիշեցնենք, որ Լոռու մարզպետի աշխատանքից ազատման մասին NEWSPRESS.am-ն ավելի վաղ էր տեղեկացրել:
Ավելի վաղ NEWSPRESS.am-ը հայտնել էր նաև, որ օրակարգում է Լոռու մարզպետի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանին նշանակելու հարցը:
Անդրեյ Ղուկասյանը հայտարարել էր, որ գործունեությունը շարունակելու է կուսակցական մակարդակով: