Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Շշկռվե՞լ, թե՞ լրջանալ, այս է խնդիրը. Վահե Հովհաննիսյան

Մենք օնլայն ռեժիմով ձևակերպում ենք պետություն կորցնելու նոր բանաձեւ. պրոբլեմների վտանգավորության սրընթաց աճն ուղեկցվում է լրջության սրընթաց անկմամբ։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Նա մասնավորապես, նշել է. «Մեր խնդիրները և մեր լրջության մակարդակը պայթյունավտանգ հակադրության մեջ են։ Մենք օնլայն ռեժիմով ձեւակերպում ենք պետություն կորցնելու նոր բանաձև. պրոբլեմների վտանգավորության սրընթաց աճն ուղեկցվում է լրջության սրընթաց անկմամբ։

Կա՞ բանական պատասխան, թե՞ երկրի ԱԺ նախագահն ինչու է հանդիպում զրոյական վարկանիշ և պրոցեսների վրա զրոյական ազդեցություն ունեցող ինչ-որ մարդկանց հետ։ Ա. Միրզոյանը մանկական էնտուզիազմով պատերազմի օրերին ասում էր «Չշշկռվեք»՝ տեղադրելով Նիկոլի նկարը՝ Գերագույն Գլխավոր հրամանատար մակագրությամբ։

Երկրի երկրորդ դեմքը մարգարեական հակումներ ունի, որովհետեւ, փաստացի, մենք հիմա բոլորս շշկռված ենք, քանի որ մեր աչքի առաջ փլուզվում է մեր երկիրը։ Մեծից փոքր շշկռվել ենք, որովհետեւ 26 տարի ապրել ենք կայուն ու անվտանգ պետության մեջ, իսկ հիմա մեկ օրում հարաբերական խաղաղ պայմաններում ունենում ենք 170 գերի, ՊՆ շենքի գրավում՝ ծնողների կողմից, տոպրակներով անհայտ կորածների մասերի վերադարձ, իսկ թուրքը, քարտեզը ձեռքին, նորանոր հայկական բնակավայրեր է վերցնում։

Նույն օրվա մեջ հարցազրույց է տալիս Փաշինյանը, ու այդ հարցազրույցից ժամեր անց Ռուսաստանի ՊՆ-ը հերքում է նրա ասածը։ Սա՞ էլ մեզ չի վախեցնում։ Սրանք ընդամենը մեկ օրվա արդյունքներն են։

Վաղվա մասին ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Մենք ապրում ենք «օրը կբացվի՝ նոր փորձությունն էլ հետը» ռեժիմով։

ԱԺ նախագահն ունի միայն մեկ հանդիպման անհրաժեշտություն։ Դա հանդիպումն է Փաշինյանի հետ՝ քննարկելու նոր վարչապետի ընտրության հարցը։ Ուրիշ ոչինչ։ Լեւոն Շիրինյանի հետ ի՞նչ ես քննարկում։ Փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ ամեն օր ցույց է անում, նրանց թիվն օր օրի շատանում է, աճում է նաեւ ագրեսիվությունը, եւ ընդդիմության լիդերներն արդեն մեծ դժվարությամբ են պրոցեսները հանդարտ պահում։ Դուք սա հասկանո՞ւմ եք։

Ի՞նչ էր ուզում ասել Արցախի նախագահը՝ չես հասկանում։ Մեկը կարո՞ղ է բացատրել, թե Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ չհանդիպեց համանախագահներին, կա՞ մի մեղսունակ պատասխան։ Այս երկրում իշխանության մեջ ով ինչ ուզում անու՞մ է։ Ստացվում է՝ բանակը կառավարում չունի՞, տնտեսությունը չունի՞, արտաքին քաղաքականությունը չունի՞։ Պաշտոնական Երեւան կա՞, թե՞ արդեն՝ վիճելի է։

Իմ քայլ, լսեք, դուք որպես քաղաքական ուժ այլեւս սպառված եք, դա չի քննարկվում, բայց դուք առանձին՝ ամենքդ որպես անհատ, մարդ, հայր, եղբայր, մայր, քույր, դեռ ունեք շանս՝ կանգնեցնելու այս կործանարար անկումը։ Լրջացեք, ի մի բերեք ձեր ողջ ներքին մարդկային ռեսուրսը, վաղն իրոք ուշ է լինելու։

Հիմա Հայաստանում բոլորից պահանջվում է մեկ բան՝ լրջություն։ Սիրո՞ւմ եք Նիկոլին, լավ եք անում, բայց հասկացեք, որ Հայաստանն ավելի կարեւոր է, ու օգնե´ք, որ նա գնա։ Չե՞ք սիրում Վազգեն Մանուկյանին՝ լավ եք անում, ձեր իրավունքն է, բայց հասկացեք, որ այս պահին ժամանակավոր կառավարությունը հարցի թերեւս միակ լուծումն է։ Կայունացնենք վիճակը, չեզոքացնենք նոր պատերազմի ու նոր աղետների հնարավորությունը, անցնենք խաղաղ կյանքի՝ սիրե´ք ում ուզում եք, թիմ կազմե´ք ում հետ ուզում եք, ընտրե´ք ում ուզում եք, շշկռվեք՝ ում հետ ուզում եք։

Շատ կարևոր է, որ լրջության դինամիկ աճ ցույց տա նաեւ ընդդիմությունը։ Ուժեղ եւ համախմբված ընդդիմությունը գրեթե իշխանություն է, եւ այն իր աշխատանքային օրը պետք է կառուցի «գրեթե իշխանության» ռեժիմով։

Մեր բոլորիս պարտքն է՝ հասկանալ ու բացատրել ժողովրդին, թե անիշխանության այս իրավիճակի շարունակվելու եւ համընդհանուր լրջության այսպիսի մակարդակի դեպքում, մոտ ժամանակների մեր իրական ռիսկերը որոնք են.

ա/ Ադրբեջանաթուրքական ագրեսիայի շարունակություն՝ Արցախում եւ Հայաստանում

բ/ Տնտեսության փլուզում

2019-ին ես աղետից խուսափելու լուծում տեսնում էի սոլիդ իշխանության ձեւավորումը։ Բայց դա արդեն պատմություն է։ Իսկ այսօր պետք է անել նվազագույնը՝ ամեն մեկս մեր տեղում, մեր խոսքում, մեր քայլում, մեր հանդիպումների ընտրության, մեր որոշումների կայացման մեջ լինենք ավելի լուրջ։ Եթե ստացվի, գուցե կարողանանք փրկել վիճակը»։