Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Արփինե Հովհաննիսյանը՝ անհետ կորած և վիրավոր հայրենակիցներին առնչվող որոշ հարցերի մասին

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱՆՀԵՏ կորած եւ ՎԻՐԱՎՈՐ հայրենակիցներին առնչվող որոշ հարցերի մասին

Հարգելի հայրենակիցնե՛ր

Հայաստան պետությունը այս օրերին չի կարող ունենալ այլ օրակարգ, քան դավաճանի հեռացումն է ու դավաճանական պատերազմի արդյունքում զոհված, վիրավորված, անհետ կորած ու գերի ընկած անձանց խնդիրները: Իշխանական խունտան շարունակում է անամոթաբար իրեն այնպես պահել, կարծես ամեն ինչ նորմալ է, շարունակում է ընդունել ու նախագծել օրենքներ, որոնք ոչ մի կապ չունեն այս խայտառակ իրավիճակի հետ: Բայց ակնհայտ է, որ մենք այլևս նույնը չենք ու չենք կարող լինել։ Մենք պարտավոր ենք նայել մեր շուրջը ու տեսնել այն ահռելի խնդիրները, որոնք այս սարսափելի պատերազմը առաջացրել է։

Դա նշանակում է, որ այս օրերին պետության իրավական քաղաքականությունը պետք է ուղղված լիներ այս օրհասական իրավիճակի մեղմացմանը, մարդկանց հոգսի թեթեւացմանը։ Օրինակ՝ պետք է որոշում կայացնել, որ կառավարական ամառանոցները այլեւս պետական պաշտոնյաների համար չպետք է լինեն, այլ պետք է դառնան հայրենիքի պաշտպանների վերականգնմանն ուղղված հաստատություններ։

Այս պատերազմի արդյունքում մենք ունեն շուրջ 10000 վիրավորներ ու մեկանգամյա օգնութամբ չէ, որ պետք է բավարարվենք։ Մինչդեռ այս առումով իշխող խունտան մնում է բացարձակ անադեկվատ ստեղծված իրավիճակին։ Մասնավորապես՝ հաջորդ շաբաթ սրանք մտադիր են քննարկել……

«Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի երկորոդ ընթերցումը, հենց այս պահին շրջանառում են վարչական դատարանի կողմից օրենքների դրույթների կասեցման որոշումները բողոքարկելու հնարավորությանը վերաբերող նախագիծ և այլն և այլն: Դա այն դեպքում, երբ անհետ կորածների ու նրանց ընտանիքներին աջակցելու մասին օրենքների մասով էլ այս պահին բազմաթիվ փոփոխությունների կարիք կա:

Օրինակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանված է, որ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո: Այսինքն, երկու տարի այդ մարդիկ պիտի սպասեն, որ սրանք օրենքով իրենց երեխեքի ողջ կամ մահացած լինելը հաստատեն: Որ հետո էլ գոնե աջակցություն ստանան պետությունից: Այսինքն, այս ու այլ կարևոր հարցերը թողած սրանք թիթեռ են նկարում:

Ես առաջարկում եմ այն օրը, երբ Ազգային Ժողով կոչված հաստատությունում, իշխանական անմեղսունակները կհրավիրեն նիստ, հավաքվել ու արտահայտել մեր բողոքի ձայնը ու թույլ չտալ քննարկել որևէ այլ հարց, քան դավաճանի հեռացումն է ու իմ նշած ու նմանատիպ այլ խնդիրները:

Խորհրդարանական խմբակցություններին էլ խնդրելու եմ, որ թույլ չտան, որ դրանք որևէ այլ բան քննարկեն, քան հիշյալ հարցն է: Որպես «Հայրենքի փրկության շարժման» խորհրդի անդամ՝ վստահ եմ, որ հաջորդ շաբաթվանից մեկնարկող գործադուլները, անհնազանդության ակցիաները ուղղված կլինեն նաև այս կարևորագույն նպատակի իրականացմանը:

Հայաստանում չկա այլ օրակարգ, քան դավաճանի գնալն է: Հայաստանում չկա այլ, օրակարգ, քան դավաճանի գործողություններից տուժած մարդկանց խնդիրները լուծելն ու նրանց հանդեպ հոգատար լինելն է։ Հայաստանում չկա այլ օրակարգ, քան հայրենիքի փրկությունն է»:

ԱՆՀԵՏ կորած և ՎԻՐԱՎՈՐ հայրենակիցներին առնչվող որոշ հարցերի մասին։ 

Հարգելի հայրենակիցնե՛ր
Հայաստան պետությունը այս…