Կապանի քաղաքապետը հաստատեց՝ վաղը Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն. Aysor.am
Վաղը՝ մինչև 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն, տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
«Լուրը ճիշտ է: Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքները, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով», - հայտնեց քաղաքապետը:
Հարցին՝ դա նախատեսվո՞ւմ էր ստորագրված եռակողմ հայտարարությունով, Փարսյանը պատասխանեց, որ դրանում որևէ խոսք Զանգելանի կամ Կուբաթլուի շրջանների վերաբերյալ չի տեսել:
«Մեր հարակից շրջանը Զանգելանի շրջանն է, Գորիսի հարակից շրջանը Կուբաթլուի շրջանն է: Այդ համաձայնագրի մեջ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների վրաբերյալ որև է բան չկա»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։