Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

էրատոյին տամ մեկ հարց. անցել է 2.5 տարի, քանի՞ անգամ ես հաշվետվություն ներկայացրել ծախսած փողերի մասին. Արա Վարդանյան

Այսօր, երբ ամեն ինչ արդեն պարզ է, ինձ գրում ու զանգում են հարյուրավոր սփյուռքահայեր եւ ասում միայն մեկ բան` Արա ջան, մենք հասկացել ենք ամեն ինչ ու խորապես ցավում ենք, որ քո հետ այդպես են վարվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հիշու՞մ եք ոնց էր էրատոն իր հիմնադրամը բացելուց խոսում, որ սա լինելու է ամենաթափանցիկ, ամենօրյա հաշվետվություններ ներկայացնող, բլոք-չեյն համակարգով աշխատող հիմնադրամը, հիշում եք չէ՞։ Ավելին, նա դա ասում էր իրենց ընտանիքի ուղիղ ցուցումով ինձ ձերբակալելուց ընդամենը մի քանի օր անց։ Դե պարզ է, որ ես շատ լավ հասկանում էի, թե գլխիս ինչի են սարքել եւ ինչ նպատակներ կային։ Ասեմ ավելին, Համահայկական Հիմնադրամը ըստ որոշման պետք է ընդհանրապես փակվեր եւ այդ դերը ստանձներ էրատոյի հիմնադրամը։ Ամեն ինչ փոխվեց, երբ Հայաստան ժամանեց Հիմնադրամի Ֆրանսիայի ատենապետ Պետրոս Թերզյանը, ով նիկոլի հետ երկար բանակցությունների արդյունքում կարողացավ վերջինիս համոզել չփակել հիմնադրամը` դիմացը որպես տնօրեն նիկոլի մարդուն նշանակելու երաշխավորությամբ։ Ակնհայտ է, որ եթե չուզենային փակել հիմնադրամը, ապա նման շոու չէին կազմակերպի։ Սա էշին էլ է պարզ։

Իսկ իրականում ինձ հետ իրականացրին գեներալ Մանվելի տուշոնկա շոու, ունենալով մեկ նպատակ` քանդել ստեղծվածը։ Փաստ է, որ այսօր Երկրապահը չունի այն հեղինակությունը, որն ուներ մինչեւ տուշոնկա շոուն։ Հիմնադրամին փրկեց իր համաշխարհային իմիջը, որի կայացման մեջ ես էլ ունեցել եմ մեծ դերակատարություն։ Փաստ է, որ իմ ղեկավարման 11 տարիների ընթացքում չի եղել մեկ դեպք, որ որեւէ բողոք հնչեցվի հիմնադրամի հասցեին, որեւէ։ Միակ բացառությունը կազմում էր ԱՄՆ-ում բնակվող մի մարդ, ով այսօր մեղադրվում է երեխայի հանդեպ սեռական ոտնձգություն կատարելու մեջ։ Ու վերջ... Չի եղել գեթ մեկ մարդ ողջ աշխարհում ով կասկածի տակ էր դնում Հիմնադրամի աշխատանքը։ Սա այն դեպքում, երբ իմ ղեկավարման տարիների ընթացքում իրականացվել է շուրջ 80 միլիարդ դրամի ծրագրեր։ Չկա գեթ մեկ շինարար, ով բողոքել է մրցույթներից, չկա գեթ մեկ շահառու, ով բողոքել է իրականացված աշխատանքից։

Այսօր, երբ ամեն ինչ արդեն պարզ է, ինձ գրում ու զանգում են հարյուրավոր սփյուռքահայեր եւ ասում միայն մեկ բան` Արա ջան, մենք հասկացել ենք ամեն ինչ ու խորապես ցավում ենք, որ քո հետ այդպես են վարվել։

Իսկ ես չեմ ցավում... Այո, չեմ ցավում, քանզի դա ինձ պայքարելու հնարավորություն տվեց։ Քչերը գիտեն, որ ես իմ պաշտոնավարման վերջին 3 տարին բազմաթիվ անգամներ դիմել եմ թե՜ Հայաստանի Հանրապետության եւ թե՜ Արցախի Հանրապետության Նախագահներին, ինձ գործից ազատելու խնդրանքով։ Ես դեռեւս այդ ժամանակ էի ուզում մտնել քաղաքականության մեջ։ Կհարցնեք, ինչու՞ դուրս չեկա իշխանազավթումից հետո։ Դա էլ ասեմ. դուրս չեմ եկել քանի որ Արցախի Նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ ունեի անվերապահ հարգանք եւ իր հորդորով որոշում կայացրեցի մնալ մինչեւ իր ժամկետի ավարտը։

Այնուհետեւ տեղի ունեցավ կազինո եւ կահույք շոուն։ Կասկած չունեմ, որ իմ մասին պատմող ԱԱԾ նյութը մոնտաժել է նույն թուրքը, որը մոնտաժել էր Մանվելի մասին նյութը։ Ասեմ ավելին, կասկած չունեմ, որ նա շատ շուտով պատասխան կտա նաեւ իմ առջեւ։ Ինչպես նշել եմ, ինձ բերման են ենթարկել նիկոլի, այսինք թուրքի, ընդունարանից։ Գործս անմիջապես մակագրվեց իշխանազավթմանը հրապարակում միացած քննիչին, վրաս էլ ցուցմունք տվեց իմ քայլի անդամներից մեկի հայրը... Ամեն ինչ դավադրական ֆիլմի սցենարներով։

Բայց ես շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ համար ստեղծվեց հնարավորություն մտնել քաղաքական պայքարի մեջ։ Մտա որպես «հիմնադրամի փողերը կազինոյում խաղացող», իսկ դուրս եմ գալու որպես իմ հայրենիքի համար 16 տարի օր ու գիշեր աշխատած մարդ։ Այսօր էլ անում եմ հենց դա` ծառայում եմ հայրենիքիս։ Ես արդեն հաղթել եմ, քանզի փողոց դուրս գալուց տասնյակ մարդիկ մոտենում են ինձ որպեսզի ձեռքս սեխմեն ու շնորհակալություն հայտնեն։ Բայց վերջին հաղթանակս լինելու է նիկոլի ու իր թուրքերի հեռացումը իշխանությունից։ Հաղթանակը շատ մոտ է։

Եվ վերջում, վերադառնալով էրատոյին` տամ մեկ հարց։ Անցել է 2.5 տարի, քանի՞ անգամ ես հաշվետվություն ներկայացրել հավաքած եւ ծախսած փողերի մասին. Ոչ մի...»։