Ադրբեջանի հետ սահմանը գյուղից 1 կմ հեռավորության վրա է, հետևաբար՝ հարց է առաջանում՝ էլ ո՞ւր հետ նահանջեն. Դավիթ Բեկ համայնքի ղեկավար․ 168․am
Երեկվանից լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի 12 գյուղեր, Կապան քաղաքով, հանձնվելու է թշնամուն, այլ խոսքով՝ Ադրբեջանն այդ գյուղերի տարածքների մեծ մասն օգտագործելու է, որպեսզի ցամաքային ճանապարհով անարգել Ադրբեջանից հասնի Նախիջևան։
Դրանք են Կաղնուտ, Դավիթ Բեկ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Ճակատեն, Շիկահող, Ներքին հանդ, Ծավ, Գեղանուշ գյուղերն ու Կապան քաղաքը։
168.am–ի հետ զրույցում Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանն ասաց, որ երկու ամիս է՝ գյուղում մարդիկ իրենց զենքը վայր չեն դրել և չեն էլ պատրաստվում վայր դնել։
«Մենք գտնվում ենք պետական սահմանում՝ հետ նահանջելու տեղ չունենք։ Չեմ կարող ասել, որ գյուղում տրամադրությունները նորմալ է, նորմալ չի կարող լինել՝ անհանգստություն կա։ Այդ խոսակցությունները, թե մեր գյուղը պետք է հանձնվի թշնամուն՝ չկա նման բան։ Շուռնուխի ճանապարհի տակի հատվածը 90-ականներին ամբողջովին ադրբեջանցիների տրամադրության տակ էր, ինչ ուզում՝ անում էին, եթե հիմա էլ տվեցին, ուրեմն խնդիրներ կառաջանան, չէ՞ որ այնտեղ մարդ է ապրում։ Վերջին անգամ Սյունիքն այսպիսի անհանգիստ օրեր էր ապրում 90-ականներին»,- նշեց Բենիամին Պողոսյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի հետ սահմանը գյուղից 1 կմ հեռավորության վրա է, հետևաբար՝ հարց է առաջանում՝ էլ ո՞ւր հետ նահանջեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։