Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Կատարվում է պլանի երկրորդ մասը՝ սահմանային գյուղերի հայաթափումը. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ երեկվանից արդեն լուրեր են տարածվում, որ Սյունիքի մարզի ստրատեգիական դիրքերն այսօր հանձնվելու են թշնամուն։

«Այդ գործընթացն արդեն սկսվել է, օրինակ, ես ինֆորմացիա ունեմ, որ Խնձորեսկի դիմացի բարձունքներն արդեն տրվել են, որոնցից դիտարկվում էր Կուբաթլի քաղաքը, որը շատ կարևոր դիրքեր ուներ։

Երեկ գիշերը Շուռնուխի գյուղապետը երկու անգամ ֆեյսբուքյան լայվ արեց և ասաց, որ ՊՆ-ն իր զորքը հանել է այդ հատվածներից, և նա կոչ էր անում, որ ՄՈԲ-ը գնա ու զենքով գյուղը պահեն։ Շուռնուխի ներքևի մասն ընկնում է Զանգելանի շրջանում և, փաստորեն, այնտեղից բնակիչները պետք է հեռանան։ Եվ նման բան շատ տեղերում կկատարվի, որքանով գիտեմ՝ Կապանի քաղաքապետն ասել էր, որ խոսքը 13 գյուղերի մասին է՝ Կապան քաղաք և 12 գյուղ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տիգրան Քոչարյանը։

Նա բոլորի ուշադրությունը հրավիրեց այս հարցում իշխանությունների մանիպուլյացիաների վրա. օրինակ, Սյունիքի մարզի որոշ գյուղերի ղեկավարներ, որոնք որոշ առումով կապ ունեն իշխանությունների հետ, նաև Պաշտպանության նախարարությունը, հայտարարում են, որ մարզից «ոչ մի թիզ հող չի տրվելու, չեն զիջելու» և այլն։ Ջիջվում են կարևոր բարձունքները, որոնք չեն գտնվում նոմինալ Խորհրդային Հայաստանի տարածքում։


«Պարզ է, որ Կապան քաղաքից որևէ սանտիմետր չի զիջվելու Ադրբեջանին, այսինքն՝ ադրբեջանցին Կապանում պոստ չի դնելու, փոխարենը՝ նա Կապանից 200 մետր հեռավորության վրա է, որն արդեն նախկին Խորհրդային Միության Զանգելանի շրջանն է, ադրբեջանցին այնտեղ դիրք է դնում ու, ասենք, կարող է ռագատկայով կապանցուն հարվածի։ Խնձորեսկի գյուղապետն ասում էր, թե որևէ բան թշնամուն չեն զիջելու․․․ հա, չեն տալիս, բայց բարձունքներ են տալիս, որտեղ ադրբեջանցին նստում է, ու վաղը չէ մյուս օրը տրակտորները չեն կարողանալու գնան դաշտ, գյուղացիներին հանգիստ կգողանան ու ինչ կուզեն՝ կանեն։ Այսինքն՝ այստեղ կատարվում է պլանի երկրորդ մասը՝ սահմանային գյուղերի հայաթափումը»,- հավելեց Տիգրան Քոչարյանը։

Ըստ նրա, հաջորդ քայլն այն է լինելու, որ Ադրբեջանը սկսելու է ադրբեջանցի փախստականներին վերադարձնել այն վայրերը, որտեղ նախկինում նրանք բնակվել են։ Կապանի ու Մեղրիի շրջանում Խորհրդային Միություն ժամանակ եղել են ադրբեջանցիներով բնակեցված գյուղեր, և եթե ՀՀ ներկայիս կառավարությունը շարունակի գործել, ապա հեշտությամբ կհամաձայնի, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան Կապանի իրենց նախկին գյուղերը, որից հետո կսկսի այն, ինչից հայերը 1988 թվականին խուսափել էին՝ Հայաստանի ադրբեջանացումից։

«Նայեք 1988 թվականի քարտեզը, այդ ժամանակ բոլոր սահմանների վրա նստած են եղել ադրբեջանցիները, և լավագույն գյուղերում էին ապրում։ Մեր իշխանության գործելաոճը, որը ամեն ինչի պատրաստ է՝ միայն թե մեկ օր ավելի նստի աթոռին, ցույց են տալիս, որ դրա դեմ չեն առնելու։ Այդ ամենը կշարունակվի Գեղարքունիքում, Ջերմուկում, այսինք՝ ադրբեջանցուն որ մատը դեմ ես տալիս, ձեռքդ կծում է, հետո մինչև գլուխը, եթե մենք չենք դիմադրում, թշնամին կուլ կտա մեզ»,- ընդգծեց նա։