Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Հոսանքազրկումը պատերազմի օրերին կյանքի սպառնալիք կարող էր լինել (լուսանկարներ)

Ճիշտ կազմակերպվածաշխատանքը, որակյալ ապրանք ու ծառայություն մատուցող բիզնեսը շահեկան է ոչ միայն գործարարի ու նրա թիմի համար, այլև տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար:

Դրա հանրօգուտությունն ու կարևորությունը ի հայտ են գալիս հատկապես երկրի համար դժվար ու բարդ իրավիճակում, երբ բարձրորակ ապրանքի ու ծառայության շնորհիվ պատերազմական պայմաններում ապահովվում է մարդկանց կյանքի անվտանգությունն ապահովող ենթակառուցվածքների աշխատանքը։ «Յունիմայն» ընկերությունը հայկական բիզնես ոլորտում է արդեն 12 տարի և ապահովում է տնտեսական ու հասարակական նշանակության բազմաթիվ ենթակառուցվածքների անխափան գործունեությունը։ Ընկերության ծառայությունների ու աշխատանքային սկզբունքների մասին խոսում է տնօրեն Գրիգոր Մաջարյանը։

Հոսանքազրկումը պատերազմի օրերին կյանքի սպառնալիք կարող էր լինել, բայց չեղավ «Յունիմայնի» գեներատորների շնորհիվ

«Յունիմայն» ընկերությունը զբաղվում է տարբեր հզորության բենզինային, դիզելային, գեներատորների ներմուծմամբ, տեղադրմամբ ու վաճառքով։ Այդ գեներատորները ապահովում են հասարակական ու արտադրական տարբեր կառուցվածքների անխափան էներգասնուցումը՝ թույլ չտալով կաթվածահար անել աշխատանքային գորընթացը և կանխում է հավանական ֆինանսական վնասները։ Սակայն պատերազմի օրերին այդ գեներատորների աշխատանքը այլ նշանակություն ու կարևորություն ստացավ։ «Մենք չէինք կարող ենթադրել, որ ժամանակին «Ղարաբաղ տելեկոմի» կողմից ձեռք բերված գեներատորը անխափան կաշխատացնի տագնապի շչակը՝ ռմբակոծվող ու հոսանքազրկվողՍտեփանակերտում՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը, կամ մեր գեներատորները՝ տեղադրված Արցախի ու Հայաստանի հիվանդանոցներում, որոնց շնորհիվ ճակատագրական մի պահի չի ընդհատվի վիրավորներին օգնելու ընթացքը, որտեղ կարևոր է յուրաքանչյուր վայրկյանը։ Մեր գեներատորներով վերազինվել են նաև ՀՀԶինվածուժերիկապիզորքերի ռադիոկայանները՝ ապահովվել է մեր կամավորների արդյունավետ աշխատանքը պատերազմի օրերին։ ասում է «Յունիմայն» ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանը։

Նոր հասցե, նոր գործընկերներ ու նոր ծրագրեր «Յունիմայն»-ն իր գործունեությունը սկսեց որպես արտադրական տեխնիկա ներմուծող ընկերություն. առաջարկում էր հաստոցների և հոսքագծերի ավտոմատիկայի էլեկտրական սարքավորումներ և պարագաներ ՝ ինվերտորներ, PLC-ներ, ավտոմատ անջատիչներ, էլեկտրամոնտաժման պարագաներ և մալուխներ: Խոշոր արտադրություններում ու ընկերություններում այդ տեխնիկան անընդհատ ու անխափան աշխատեցնելու համար կար գեներատորների պահանջարկ, և «Յունիմայնը» սկսեց զարգացնել գեներատորների ներմուծման ու սպասարկման ճյուղը․ «Ժամանակի պահանջին ընդառաջ մեր ընկերությունը զարգացրել է իր գործելակերպը, ներդրել նոր մեթոդներ ու տեխնոլոգիաներ,ներմուծել նոր ապրանք ու հանդես եկել նոր առաջարկներով: Տեսականին համալրվում է շարունակաբար գեներատորներ, կոմպեսորներ, ավտոմատացման համակարգեր:

«Յունիմայնը» այսօր իր առաջարկների բազմազանությամբ, ծավալովու որակով շուկայի առաջատար ընկերություններից է։ Մենք արդեն ներկայացնում ենք մեր ապրանքատեսականին նոր հասցեում՝ Սասունցի Դավիթ 70/8, որտեղ ավելի ընդարձակ ու հարմարավետ է: Գործում է մանրածախ ու մեծածախ վաճառք: Մեզ դիմում են առանձնատան տիրոջից, ով տան ավտոմատացման համակարգ է տեղադրում կամ փոխարինում մինչև կառուցապատող ու արտադրող խոշոր ընկերություններ, ում անհրաժեշտ է գեներատոր, հոսքագիծ, և ամբողջ պրոցեսի ավտոմատացում»,- ասում է ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանը։

«Յունիմայնի» ծառայությունները բոլոր ուղղություններում պնևմատիկա, ավտոմատիկա, գեներատորներ, իրականացվում են որակական բարձր մակարդակում։ Ընկերությունն ունի գործընկերների լուրջ և ընդլայնվող շրջանակ, ում որակյալ ու շարունակական սպասարկում ապահովելու համար ստեղծել է ուժեղ և հմուտ ինժեներական թիմ, ովքեր սպասարկում են բազմաթիվ խոշոր արտադրական և հասարակական նշանակության կենտրոնների (արտադրաբերական ձեռնարկություններ, բժշկական կենտրոններ, բանկեր, հանրախանութներ, մոլեր և այլն)։ «Մենք ապահովում ենք մեր գործընկեր ընկերություններիշարունակական սպասարկումը։ «Յունիմայնում» արխիվացվում են բոլոր մոդելները, անգամ 5-6 տարի անց մենք կարողանում ենք լիարժեք սպասարկում իրականացնել, չեն առաջանա պահեստամասերի ձեռքբերման խնդիրներ: Դա մեր աշխատանքային սկզբունքն է՝ բարձրորակ ապրանքի հետ ապահովել նաև բարձրորակ սպասարկում: Տեխնիկայի անխափան աշխատանքը ապահովելու համար6 ամիսը մեկ կատարվում է տեխզննում, վերահսկելու համար սարքի աշխատանքը, անհրաժեշտության դեպքում նաև տեխսպասարկում»,- « Յունիմայնի» աշխատանքային սկզբունքներն է ներկայացնում ընկերության տնօրենը և հավելում, որ ճիշտ խորհրդատվություն և մատչելի ծառայություն մատուցվում է յուրաքանչյուր հաճախորդի՝ անկախ նրանից հաճախորդը անհատ է,ով իր տան համար ավտոմատացման համակարգ է գնում, թե խոշոր ձեռնարկատեր, ով գեներատորներ ու հոսքագծեր է ձեռք բերում, բոլորը «Յունիմայնում»ստանում են անհրաժեշտխորհրդատվություն և շարունակական սպասարկման երաշխիքներ։

«Մեր երկրի համար այս ծանր իրավիճակում մենք իրավունք չունենք հուսահատվել, պետք է շարունակենք զարգանալ ու մեր աշխատանքով զարգացնել մյուսների գործը։ Եթե կլինեն նոր ծրագրեր նոր արտադրությունների համար մենք պատրաստ ենք աջակցել մեր ինժեներական խորհրդատվությամբ: Ունենք զեղչային ճկուն համակարգ, պատրաստ ենք ապահովել ճիշտ թիրախային վերազինում և խորհրդատվություն: Օրինակ՝ պետությունը ներդրում է կատարել ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագրում, որտեղ նույնպես անհրաժեշտ են գեներատորներ ջերմոցի անխափան էներգասնուցումն ապահովելու համար համագործակցելով բանկի հետ լիզինգային ծրագրի շրջանակում մենք աջակցում ենք նաև այդ ոլորտում նորեկների կայացմանը։ Ու մենք չենք պատրաստվում սահմանափակվել այսքանով, ունենք պնևմատիկայի, էլեկտրասնուցման ուղղությունների ընդլայնման նոր ծրագրեր։ Ճգնաժամից դուրս գալու գրավականը չկորցնել աշխատուժը, շարունակել ներմուծել ու զարգացնել տնտեսությունը։ Իրավունք չունենք կանգ առնել»,- ասում է «Յունիմայն» ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանը։