Խաչատուր Սուքիասյանն իր ձեռնարկությունների աշխատակիցներին պարտադրում է մասնակցել Փաշինյանի վաղվա երթին. ԱՂԲՅՈւՐ
Իշխանությունների մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկի», «Ռոսիա մոլ», «Երևան» առևտրի կենտրոնների և «Սիլ կոնցեռն»-ի աշխատակիցներին պարտադրում են մասնակցել Նիկոլ Փաշինյանի վաղվա երթին:
Աշխատանքից ազատման կամ տաղավարների վարձավճարի թանկացման սպառնալիքի ներքո մարդկանց ստիպում են վաղը՝ ժամը 12:45 լինել Հրապարակի ժամացույցի տակ, որտեղ ցանկով անուն առ անուն ներկա-բացակա է արվելու: