ՊՆ աշխատակիցներին ստիպում են քաղաքացիական հագուստով մասնակցել Նիկոլ Փաշինյանի վաղվա երթին
Վաղ առավոտից մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՊԵԿ-ում, Երևանի քաղաքապետարանում, մարզպետարաններում աշխատակիցներին ստիպում են մասնակցել Նիկոլ Փաշինյանի վաղվա երթին:
NewsPress.am-ի տեղեկություններով՝ նույն վիճակն է ՀՀ Պաշպանության նախարարությունում: Ըստ մեզ հասած լուրերի, բոլոր աշխատակիցներին՝ աշխատանքից ազատվելու սպառնալիքի ներքո, հրահանգավորված է քաղաքացիական հագուստով մասնակցել վաղվա երթին: