ՄԻՊ-ն ահազանգում է՝ աահմանազատումների ու սահմանագծումների նման արագությամբ գործընթացը պարունակում է իրական վտանգներ
Սահմանազատումների ու սահմանագծումների հարցերում սկզբունքային նշանակության գործոն է ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինների կողմից կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի շաունակվող քաղաքականությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
Նա մասնավորապես նշել է.
«Նույն նշանակությունն ունեն ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններն, այդ թվում` ադրբեջական իշխանությունների վերահսկողության ներքո որևէ ձև հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ նրանց դաժանությունները (հայկական բնակավայրերի զանգվածային ավերումներ, սպանություններ, գլխատումներ, գնդակահարություններ, խոշտանգումներ, ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ և այլ):