Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերինՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանինՊուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. ՊեսկովԱնկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
Շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը. արժեքներ, որոնք փողով չեն չափում
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
Քաղաքականություն

Մի՛ դարձեք Նիկոլի տականքը, թույլ մի տվեք, որ ձեր սերունդները ձեզ գտնեն այդ երթում. ամաչելու եք. Միքայել Մինասյան

Այսօր մեր պատմության վերջին 100 տարվա ամենախայտառակ դավաճանը դուրս է գալու մարդամեջ. այսօր՝ ժամը 13։00-ին, մեր ամենամեծ պարտության սիմվոլը լկտիաբար քայլելու է փողոցում, աներեսի պես փորձելու է գնալ Եռաբլուր և ցինիկաբար գլուխ է խոնարհելու 5000 զոհի շիրիմների առջեւ, որոնց մահվան մեղավորն անձամբ ինքն ու իր կին են և որոնց մեծ մասի անուններն անձամբ ինքն ու իր կինը դեռ գաղտնի են պահում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլի այսօրվա երթը հատուկ մանիպուլյացիա է՝ ցույց տալու, որ ինքը երկրի միակ վիժվածքը չէ։ Նա գիտի, որ այսօրվա երթի մասնակցությունը խարան է լինելու ներկաներից յուրաքանչյուրի համար: Նա այդ խարանի բեռը ցանկանում է կիսել հնարավորինս շատ մարդու հետ: Չէ՞ որ մերժված ու ատելի կդառնա ոչ միայն ինքը, այլ երթի ամեն մի քայլող։ Իսկ ո՞վ է ավելի հավատարիմ, քան նա, ով գնալու տեղ այլեւս չունի։


Նիկոլը գիտի, որ իր վրայից այլեւս չի ջնջվելու ո՛չ հայրենիքի դավաճանի, ո՛չ էլ ազգի տականքի պիտակը: Բայց կազմակերպելով երթ, ոտքի հանելով իր ենթականերին եւ ստիպելով իր հետ քայլել՝ նա ցանկանում է դավաճանի ու տականքի պիտակը փոխանցել բոլոր քայլողներին։

Ես պատասխանատու ձեւով հայտարարում եմ՝ ցանկացած ոք, ով այսօր մասնակցի այդ երթին՝ հարկադրված, թե կամավոր, ինձ համար դառնալու է այդ ոճրագործության համահեղինակ՝ հավասարաչափ կիսելով Նիկոլի պատասխանատվությունը։ Սա զգուշացնում եմ հիմա, որպեսզի հետո նեղացողներ կամ արդարացողներ չլինեն:

Ու թող իմանան հատկապես նրանք, ովքեր.

-զավակ են կորցրել ու որոշել են քայլել՝ դուք քայլում եք ձեր որդուն սպանածի հետ,

-ազատամարտիկ են ու կռվել են՝ դուք քայլում եք հող հանձնողի ու ձեր մարտական ընկերների արյունը ուրացողի հետ,

-պետական համակարգի աշխատակից են կամ գործատուի հրահանգով փողոց դուրս եկած՝ եթե քայլում եք, ուրեմն կամազուրկ մարիոնետ եք:

Գիտե՞ք կարելի է տարբեր կերպ ընկալել երևույթները, տարբեր կերպ տանել պարտությունը, տարբեր կերպ պատկերացնել փոփոխությունները, բայց դավաճանի եւ մարդասպանի հետ քայլելը ոչ մի բացատրություն ու արդարացում չունի։

Նրա երթը սգո մասին չէ։

Զինվորի մասին չէ։

Հայրենիքի մասին չէ։

Նրա երթը իր անձնական դավաճանությունը հավաքական տականքության վերածելու փորձ է։ Մի´ դարձեք Նիկոլի տականքը։ Դա չի ներվելու:

Այսօր ամեն ինչ տեսանկարահանվելու է, լուսանկարվելու է։ Թույլ մի տվեք, որ ձեր սերունդները ձեզ գտնեն այդ երթում։ Ամաչելու եք:

Հ.Գ. 2.5 տարի առաջ Նիկոլը դեպի իշխանազավթում իր ուղին սկսեց միայնակ քայլելով՝ չհաշված իր մի քանի կիսամարդկանց: 2.5 տարի անց նա նորից քայլում է միայնակ, նորից իր մի քանի կիսամարդկանցով:

2.5 տարի առաջ նա գալիս էր դեպի ծաղկուն ու կենսախինդ մայրաքաղաք։ Այսօր նա քայլում է իր ամայացրած երկրով, արյան վրայով, արյունոտ ոտնահետքերով՝ դեպի գերեզման:

Քայլելով եկավ, քայլելով էլ կգնա»: