Իշխանությունը խլացուցիչներ է տեղադրել Եռաբլուրի ողջ տարածքում, որպեսզի լրատվամիջոցները չկարողանան վերևից նկարահանել և հաշվել գերեզմանների քանակը. Mediaport
Mediaport-ին հայտնի դարձավ, որ պատերազմի ողբերգական պատկերը հանրությունից թաքցնելու հարցում իշխանությունները անասելի հեռուն են գնացել:
Մասնավորապես` տևական ժամանակ է, ինչ Եռաբլուրում հատուկ խլացուցիչներ են տեղադրել, որպեսզի դրոններով հնարավոր չլինի վերևից նկարել նոր հուղարկավորված տղաների գերեզմանները: Եվ սա այն դեպքում, երբ ներկա պահին միայն Եռաբլուրում ավելի քան 1357 նոր գերեզման կա: Մինչդեռ զոհերի պաշտոնական թիվն այս պահին 1805 է: