Կադաստրի կոմիտեի ղեկավարն աշխատակիցներին սպառնում է ազատել աշխատանքից՝ երթին չմասնակցելու դեպքում
Newspress.am-ի տեղեկություններով՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անձամբ զանգահարել է բոլոր բաժինների պետերին և ստիպել, որպեսզի կոմիտեի բոլոր աշխատակիցներն այսօր մասնակցեն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթին։
Թովմասյանը նաև զգուշացրել է, որ երթին չմասնակցած աշխատակիցներն առաջիկա երկուշաբթի կազատվեն աշխատանքից։