Ալիևի կոշիկը լիզողն ի՞նչ իրավունք ունի գալ այստեղ. Մարգարիտա Խաչատրյան
Զինվորական համազգեստով մեկը մոտենում է Շուշիում զոհվածի մորն ու ասում է՝ դուք «Եռաբլուր» գալու իրավունք չունեք. տակա՛նք, դու գալու իրավունք ունե՞ս, որ մի կողմից հուղարկավորություն է գնում, իսկ մյուս կողմից՝ սևազգեստ մայրերին վարկաբեկում եք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։
«Դուք ո՞նց եք պատկերացնում, որ բանակում չծառայած դասալիքը պետք է գնա բանակ ծառայող զինվորի շիրինին ու ասի՝ ես խոնարհվում եմ, երբ որ ինքը արդեն Ալիևի կոշիկը լիզել ա: Ինչ իրավունք ունի Ջաբրայիլում զոհվածների հուշաքարին մոտիկանա ու ասի խորանրհում եմ ձեզ: Դուք երեխեքին տվել ես մսաղաց: Եթե պիտի Ղարաբաղը տայիր, հոկտեմբերի սկզբին տային, 5-6 հազար զոհ չունենայիր: Ու հիմա սեւազգեստ մայրերի վրա մարդ ես ուղարկում, ասում եք՝ դուք «Եռաբլուրից» գնացեք, թող Նիկոլը գա իր երթը անի գնա»,-ասաց նա: