Այսօր 15։00-ին` Ազատության հրապարակում կմեկնարկի ընդդիմության երթ-հանրահավաքը
Հայրենիքի փրկության շարժումը այսօր՝ դեկտեմբերի 19–ին, հրավիրել է Հիշատակի հանրահավաք-երթի։ Ժամը 15:00-ին Ազատության հրապարակից երթը կընթանա դեպի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ մատուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ պատերազմում նահատակված մեր բոլոր հերոսների։
Հիշեցնենք, որ այսօրվանից Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված։ Երեքշաբթի ընդդիմությունը նախատեսում է անցկացնել համահայկական գործադուլ, դասադուլ, իսկ ժամը 12–ից հավաքվելու են Հանրապետության հրապարակում և շրջափակելու են կառավարության շենքը։