Այս պայմաններում նման երթ անցկացնելը ոչ թե սադրանք է, այլ թշնամական գործողություններ ՀՀ-ի նկատմամբ. Ռուբեն Մելիքյան
Օրեր շարունակ զոհվածների ծնողները ուղիղ հայտարարում էին, որ ոտքը չպետք է Եռաբլուրում լինի այն մարդու, որը պատճառն է հանդիսացել այդ ծանրագույն կորուստների։
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով` ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում ունեցանք այնքան զոհ, որքան ամբողջ առաջին արցախյան պատերազմի 3-4 տարիների ընթացքում.
«Զրո խնամք է դրսեւորվել մեր զինվորի կյանքի նկատմամբ, եւ այս պայմաններում իրականացնել այս երթ կոչված միջոցառումը ոչ թե սադրանք է, այլ թշնամական գործողություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,-ասաց Մելիքյանը: