Այսպես Հայաստանը աշխարհի քարտեզից կվերանա. Վազգեն Մանուկյան
Այսօր տխուր օր է, չկան ուրախ աչքերը, մենք այսօր հավաքվել ենք, որ հիշատակենք այն հերոսներին, որոնք նահատակվեցին պաշտպանելով մեր հայրենիքն ու պատիվը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազատություն հրապարակում ընդդիմության հանրահավաքում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնծու Վազգեն Մանուկյանը:
«Առաջին պատերազմի զոհվածների ու մասնակիցներից շտերի հետ ես մոտիկ էի, ծանոթ էի, մենք իրար հետ մտքերով կիսվում էինք խարույկների մոտ, ռազմաճակատում, փողոցներում: Եւ իրենք երազանք ունեին, որ կառուցվի ազատ, անկախ, հզոր, ազդեցիկ երկիր՝ Հայաստան Արցախի հետ միասին, որտեղ կյանքը կլինի արդար, որտեղ կլինի բարեկեցիկ, բայց բարեկեցիկ ոչ թե ընտրյալների համար, այլ ամբողջ ժողովրդի:
Նույն մտքերով էին տոգորված նաև այն տղաները, որոնք գնացին այս պատերազմ եւ զոհվեցին: Այն զինվորները, սպաները, կամավորները, որոնք առաջին կոչով գնացին պատերազմ ու զոհվեցին այս տարօրինակ պատերազմում: Ես անվանում եմ տարօրինակ, բայց շատերը արդարացի անվանում են ծախված պատերազմ»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը: