ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ գործընկերության նոր համաձայնագիր կնքել, մասնակցել ԼՂ-ի կարգավորման գործընթացին. Ժոզեպ Բորել
Եվրամիությունը ցանկանում է Ադրբեջանի հետ կնքել գործընկերության նոր համաձայնագիր, այդ թվում` գազի գնումների վերաբերյալ, ինչպես նաև մասնակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհրդի նիստից հետո: