Փաստաբանները ոստիկանություն հաղորդում են ներկայացրել Գորիսի քաղաքապետին առևանգելու դեպքի առթիվ․ քաղաքապետի տեղակալ
Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Գորիս համայնքի ղեկավարի առևանգման դեպքի առթիվ Առուշանյանի փաստաբանները ոստիկանություն հաղորդում են ներկայացրել։ Այս պահին չի բացառվում, որ վտանգ է սպառնում նաև Առուշ Առուշանյանի կյանքին։
«Հիշեցնեմ, որ վաղ առավոտից համայնքի ղեկավարին առևանգել են և մինչ այս պահը չի հաջողվում որևէ տեղեկատվություն ստանալ։ Այս մասին տեղեկացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Նաև նշեմ, որ դեռևս Սիրսիանից Գորիս մտնող ճանապարհը փակ է, Գորիսում են նաև մարզի համայնքերի ղեկավարներ, բազմաթիվ քաղաքացիներ»,- գրել է Յոլյանը։