Որևէ մեկի մոտ կասկած չի առաջանում, որ Առուշանյանի ձերբակալությունը ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ․ Մասիսի քաղաքապետ
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարաշել, որում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության հարգելի համայնքի ղեկավարներ,
այսօր ապօրինի,առանց որևէ իրավական հիմքի կամ հիմնավորման ձերբակալել են Գորիսի քաղաքապետ, մեր գործընկեր Առուշ Առուշանյանին:Վստահ եմ, որևէ մեկի մոտ կասկած չի առաջանում, որ Առուշանյանի ձերբակալությունը ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ:
Արժանապատիվ սյունեցին թույլ չի տալիս ՀՀ անվտանգությունը խարխլած և վարչապետի աթոռից կառչած անձը ոտք դնի Սյունիք աշխարհ, իսկ վարչախումբը չի հանդուրժում իրական հայրենասեր ու սկզբունքային տեսակին:
Ես, որպես Մասիս քաղաքային համայնքի ղեկավար իմ աջակցությունն եմ հայտնում արժանապատիվ սյունեցուն և մեր գործընկեր Առուշ Առուշանյանին:
Վարչախումբը պետք է հասկանա, որ ձերբակալություններով չի կարող լռեցնել արժանապատիվ հային և վարկյան առաջ պետք է հեռանա»: