Լեռնային Ղարաբաղում ոչ մի լուրջ միջադեպ թույլ չի տրվել. Շոյգու
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ընթացքում լուրջ միջադեպեր թույլ չեն տրվել: Այս մասին երկուշաբթի ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստին հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօրվա դրությամբ ոչ մի լուրջ միջադեպ թույլ չի տրվել: Բացվել և պահպանվում է քաղաքացիական ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասել է նա:
Ինչպես նշել է Շոյգուն, ռուս խաղաղապահների ղեկավարությամբ ռազմագերիների փոխանակում է կազմակերպվել հայկական եւ ադրբեջանական կողմերի միջև` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Բացի այդ, դիերի փոխանակում է տեղի ունեցել: