Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Գուցե դու նոր Ադրբեջա՞ն ես կառուցում, ու դրա համար ես ճանաչում սովետական Ադրբեջանի քարտեզը, երբ ինքը՝ Ադրբեջանը, դա չի ճանաչում. Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ի հավելումն երեկվա հարցերիս՝ մի քանի հարց էլ տամ, ասեք թող պատասխանի։

1. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը անգամ երկրի ներսի համար անգամ ոչ մի պարտականություն չէր սահմանում, էլ ուր մնաց երկրի դրսի համար։ Հատկապես, որ կապիտուլյացիա ստորագրած դավաճանը փաստաթղթում ինքն է համաձայնվել, որ կողմերը կանգնեն այնտեղ, որտեղ կանգնած են։ Բա էլ ինչո՞ւ են ադրբեջանցիները կանգնած տեղից առաջ գալիս։

2. Աշխարհում էլ որտե՞ղ կա երկիր ու վարչապետ, որ իր ներսի վարչական միավորների բաժանման օրենքը դնում է միջազգային իրավական սահմանագծման հիմքում։ Դա այն դեպքում, երբ առանց համապատասխան հատուկ փաստաթղթի ՈՉ մի երկրում սահման չի գծվում ու չի փոխվում։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նման փաստաթուղթ չկա։ Չի եղել։ Երբեք։ Պատասխան՝ չկա նման երկիր։

3. Աշխարհում էլ որտե՞ղ կա վարչապետ, որ իր երկրի հազարավոր քաղաքացիների գլուխը կերած թշնամուն ավելի է սիրում, քան իր երկրի որևէ նախկին իշխանության ու թշնամու շահի ապասարկման համար տիեզերական մասշտաբի անգրագետ փաստարկ է բերում։ Պատասխան՝ ոչ մի։

4. Այդ ինչպե՞ս պատահեց, որ այդ օրենքը 11 տարի գործեց, աշխատեց, ոչ ոք անգամ չիմացավ այդ օրենքի գոյության մասին, անգամ Ադրբեջանը չիմացավ, որ ինքը «ճանաչված սահման ունի», իսկ դու ու Պապիկյանը հանկարծ տեղեկացաք այդ մասին։ Պատասխան՝ քանզի Ադրբեջանը ևս ունի նման օրենք ու իր երկրի ոչ մի՝ անգամ տգետ պաշտոնյայի մտքով չի անցել մեկնաբանել դա որպես պետական սահման։ Քանզի պետական սահման Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա։

5. Եթե մի պահ պատկերացնենք, որ ասածիդ մեջ 0.1 տոկոսի ճշմարտություն կար (չկա) և այդ օրենքը խանգարում էր քեզ, ով էր ձեռքդ բռնել, փոխեիր։ Դե որովհետեւ նորմալ, անգամ աննորմալ երկրներում այդ օրենքը ՄԻԱՅՆ երկրի ներսի համար է նախատեսված։

6. Արցախը նշված չէր իր սահմանակից մասերով, քանզի Արցախը ճանաչված չէր ՊԱՇՏՈՆԱՊԵՍ։ Ու այն ժամանակ դա պատերազմի պատճառ կդառնար։ Հիմա էլ պնդում ենք դա Արցախն է, այն Արցախը, որ շենացրինք, այն Արցախը, որ քեզ համար «ԼՂՀ հսկողության տակ» գտնվող տարածք էր, իսկ մեզ համար հայրենիք։ Դու պատերազմը Արցախ բերեցիր։ Ու հետևաբար՝ դու ունեիր ամենալեգիտիմ փաստարկը ճանաչելու Արցախը, բայց չարեցիր։ Ինչու՞:

Եվ վերջապես՝ ինչո՞ւ է ինձ թվում, որ այս ամենն արվում է, քանզի մեզ սպասվում է շոկի ու նվաստացման վերջին սերիան։

Գուցե դու Ալիևին խոստացել ես իր ուզածները տա՞լ ու հետո, որպես վերջին նվաստացում ինքդ էլ քո հանձնածը ճանաչել որպես Ադրբեջանի սահմանագծված նոր տարա՞ծք։ Գուցե դու նոր Ադրբեջան ես կառուցու՞մ։ Նոր Հայաստանի փոխարեն։ Գուցե դրա համա՞ր ես Ալիևից ավելի մուսուլման ու ճանաչում ես սովետական Ադրբեջանի քարտեզը, երբ ինքը Ադրբեջանը դա չի ճանաչում։ Այո, ճիշտ լսեցիք, չի ճանաչում։

Հ.Գ. Մնացածն այսօր՝ ժամը 12։00-ին՝ Հանրապետութան Հրապարակում։ Հանուն հայրենիքի ու հանուն արժանապատվության»։