Ես հիմնավոր կասկած ունեմ, որ կա առանձին, արդեն հետո ստորագրված ևս մի փաստաթուղթ, որը մեզանից թաքցնում են. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարենը լավ հարց ա բարձրացնում։ Ի՞նչ հիմքով են Ադրբեջանին հանձնվել Սյունիքի ճանապարհները ու բնակավայրերը պաշտպանող մեր դիրքերը, եթե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա Զանգելանից ու Կուբաթլուից մեր զորքերի դուրս բերման մասին կե՞տ:
Ես հիմնավոր կասկած ունեմ, որ կա առանձին, արդեն հետո ստորագրված ևս մի փաստաթուղթ, որը մեզանից թաքցնում են։
Ու դա ՊՆ նախարարի Մոսկվա այցի արդյունք է»: